Խեցեգործություն

ւնների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերիդաջվածքներիհիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։

Բովանդակություն

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավը իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է Տրիպոլիի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ)։ Մերձավոր Արևելքի երկրներում օգտագործվել է հում, ապա թրծված աղյուսըԲաբելոնումԵգիպտոսում և Իրանում՝ ջնարակված և հախճապատ սալիկներ։ Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) սպասք էր պատրաստվում, որի շնորհիվ մ․ թ․ ա․ առաջին հազարամյակում սկզբնավորվեց ճենապակետիպ իրերի, հետագայում նաև մաքուր ճենապակու արտադրությունը։

Խեցեգործությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Խեցեգործությունը Հայաստանում

Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե (ռուս.՝ терракота) արձանիկները։ Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։

Ուշ բրոնզի դարաշրջանը (մ. թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ։ Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով։ Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով։

Հելլենիզմի դարաշրջանում (մ. թ. ա. III-I դդ.) տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ։

Վաղ միջնադարի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից։ Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը։

X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ հախճապակու արտադրությունը։ Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի։

Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ խորհրդային խեցեգործությունը զարգացել է 1950-ական թթ. կեսից։ Խեցեգործության առաջնթացին նպաստեց Երևանի հախճապակու գործարանը (հիմնադրվել է 1954 թվականին), որը երկրի հախճապակու և ճենապակու մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started