Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։
Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր։
Երկուս էլ մեկ սանրի կտավ են։
Երկու ոտքը մեկ անել։
Հինգ մատի պես իմանալ։
Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։
Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։
Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։
Հազար կա մեկ չարժե։
Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։
Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։
17-տասյոթ
24-քսանչորս
64-վաթսունչորս
93-իննսուներեք
121-հարյուր քսանմեկ
805- ութ հարյուր հինգ
741-յոթ հարյուր քառասունմեկ
1753-հազար յոթ հարյուր հիսուներեք
6018-վեց հազար տասնութ
100.000-հարյուր հազար
Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։
Յոթ-յոթերորդ
Տասն-տասներորդ
Քսան-քսաներորդ
Հիսունվեց-հիսունվեցերորդ
Տասնմեկ-սասնմեկերորդ
Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։
Չորրորդ-չորս
Տասնութերորդ-տասնութ
Տասներորդ-տասը
Առաջին-մեկ
Քսաներորդ-քսան
Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։
Տարին ունի տասներկու (քանի՞) ամիս և չորս (քանի՞) եղանակ։
Եղբայրս նստած էր առաջին (որ՞երորդ) շարքում։
Քույրս սովորում է իններորդ (որ՞երորդ) դասարանում։
Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից գտի՛ր հետաքրքիր տեքստեր, որոնց մեջ թվականներ լինեն։
Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի։Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է։
