Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը֊ Աստղերը հալվում էին։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Արև֊արևաշող (բարդ)

Արև֊արևային (ածանցավոր)

  1. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Կենդանի֊ կենդանի արարած

Կենդանի֊ապրող, ողջ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Ամպեր, վարդեր

Հանկարծ ամպերը սևացան, և անձրև տեղաց։

Ես մայրիկիս գեղեցիկ վարդեր նվիրեցի։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started