
Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի– Հայկական ժողովրդական ասացվածք
Հայաստանում կան խաղողի շատ տեսակներ։ Հին դարերում այն համարվում էր որպես աստվածային միրգ։
Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։
Հայաստանում հայտնի խաղողի տեսակներ են մուսկատը, ոսկեհատը, սապերավին, արենին, քիշմիշը, արարատին, արևիկը և այլն։
Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը, համտեսում է Տրդատի ուղարկած մեռոնը, երջանկանում է։ Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսը և հույն իմաստասեր Ստրաբոնը։
Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ և քանդակներ։
Օրինակ՝ գինու պահեստներ են հայտնաբերվել Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված որոշ նմուշները ցուցադրված են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Թանգարան կատարած մեր այցելության ժամանակ մենք տեսանք շատ տարբեր գինու կարասներ և անգամ պեղումների ժամանակ գտնված խաղողի սերմեր, ինչը վկայում է այդ ժամանակաշրջանում զարգացած խաղողագործության և գինեգործության մասին։


Հայաստանի Արենի համալիրում պեղումների ընթացքում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը մոտ 6000 տարեկան է։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը նույնպես զբաղվում է խաղողագործությամբ և գինեգործությամբ։ Մենք արտադրում ենք մեր սեփական գինին։ Ես հուսով եմ, որ շուտով կայցելեմ մեր գինու դպրոցը և անձամբ կտեսնեմ, թե ոնց է արտադրվում գինին։ Ես շատ ուրախ եմ, որ ես այստեղ կարող եմ գինեգործության արհեստ սովորել և հետագայում զբաղվել գինու արտադրությամբ։ Ես նաև պատրաստվում եմ հարցազրույց անել գինեգործության ուսուցչի հետ, իսկ այժմ տեղադրում եմ մի տեսանյութ մեր գինու դպրոցից։
Այս տեսանյութը պատմում է Հայաստանում գինեգործության մասին
Այստեղ տեղադրում եմ շատ հետաքրքիր տեսանյութ գինու օգտակարության մասին՝
