Հայ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ուռենու, ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա։
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:
Ենթադրվում է, որ հեթանոսական ժամանակաշրջանում այս տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարեին։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկներ էին պատրաստում և մաղթանքներ ուղղում Նարեին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։
Ծաղկազարդը նաև եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառը խորհրդանշում է վերըթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն և անմահություն։ Տոնի ժամանակ ծարը զարդարում էի ձվերի փջերով և գունավոր կտորներով։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ։
