Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    • Շյուղ֊ճյուղ, ոստ
    • Կարկատել֊կարել, միացնել, կպցնել
    • Սունուցած֊կերակրած, սնած
    • Արյունարբու֊ արյան ծարավ, գիշատիչ
    • Հափշտակել֊բռնի ուժով գրավել, գողաալ, առևանգել
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    • Շինել֊կառուցել
    • Շյուղ֊ճյուղ
    • Այժմ֊նորից, կրկին
    • Սնուցած֊կերակրած, սնած
    • Հափշտակել֊խլել, գողանալ, թալանել
    • Արյունարբու֊արյունախում, դաժան
    • Կրկին֊այժմ, նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    • «Բարի ծիծեռնակը»
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    • Բանաստեղծության հերոսը մայր ծիծեռնակն է։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    • Ծիծեռնակը մկրատաձև պոչիկ ունի, սև է, բայց փորիկը սպիտակ։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
    • Մայր ծիծեռնակը աշխատասեր է․ նա ամեն տարի, գարնան գալու հետ, կարկատում է իր հին բույնը․ երգելով նոր շյուղեր է ավելացնում և հիշում իր կորցրած ձագերին, որոնց ճանապարհին հափշտակել էր արյունարբու թշնամին։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    • Ծիծեռնակը բույն էր շինում,
    • Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    • Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    • Առաջվա բույնն էր հիշում:
    • Այս հատվածում ծիծեռնակը նորոգում է իր բույնը և հիշում է իր առաջվա բույնը։
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    • Որովհետև մայրն ծիծեռնակը բանստեղծության մեջ անընդհատ հիշում է իր հին բույնը և իր ձագերին։
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    • Ես ծիծեռնակների մասին շատ բան չգիտեմ, բայց իմ կարդացած ստեղծագործություներից հասկացել եմ, որ նրանք լավ մայրեր են և ամեն գարնան վերադառնում են և նորոգում են իրենց բույնը։
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:

Հայտնի է 179 տեսակ, իսկ Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։

Ծիծեռնակները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

Ծիծեռնակների թռիչքին նայելիս կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես թռչում են, խաղում արևի ճառագայթների հետ: Իրականում նրանք անդադար աշխատում են՝ միջատներ են որսում: Իսկ դուք գիտե՞ք որ երբ որ ծիծեռնակը ցածր է թռչում, դա նշանակում է, որ շուտով անձրև է լինելու, իսկ երբ նա բարձր է թռչում, դա նշանակում է, որ արևոտ եղանկ է լինելու: Բայց բանն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց  նրանք որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և ծանրանալով նրանց ավելի ներքև են քաշում: Եթե մենք կարողանայինք օդում ծիծեռնակներից բացի նկատել նաև փոքրիկ միջատներին, ապա անմիջապես ամեն ինչ կհասկանայինք:

Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Բայց հեշտ չէ որսալ այնքան միջատ, որ բավականացնի թե իրենց, թե իրենց ձագուկներին: Այ դրա համար էլ ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը անց է կացնում օդում, միայն երբեմն նստում է հանգստանալու ծառի բարակ ոստին կամ հաղորդալարին: Իսկ բնի մոտ ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով:

Ծիծեռնակը հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում: Ջուրն անգամ խմում է թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը:

Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է  անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Բները հիմնականում կառուցված են ծղոտի կտորներից ու ամրացված են հողով ու կավով: Քաղաքաբնակ ծիծեռնակների բները գնդաձև են, գյուղաբնակներինը՝ բաժականման: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը:

  1. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի Մայրը պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ։
    • երկու ստեղծագործությունների մեջ էլ մայր ծիծեռնակները կորցնում են իրենց ձագերին։

Իսկ սա իմ անցած տարվա տեսանյութն է բանաստեղծության կատարմամբ՝

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started