
Կատուները առեղծվածային կենդանիներ են, որոնք մարդկանց համար հանելուկային են համարվում։ Նրանք սովորաբար սիրող, շատ խելացի, շնորհակալ և յուրահատուկ կենդանիներ են։ Այժմ հետաքրքիր փաստեր կատուների մասին`
1. Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից է եղել, որ ընտելացել է։ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10․000 տարի առաջ` արևելքի առաջին գյուղատնտեսների կողմից, հետո նրանք տարածվել են Եվրոպայում։
2. Բացառությամբ նոր ծնված ձագերի, որոնք մլավում են իրենց մոր հետ շփվելու համար, չափահասները մլավում են միայն մարդկանց հետ հաղորդակցվելու համար և ունակ են ավելի քան 100 տարբեր հնչյուններ հնչեցնել։ Կարող են նույնիսկ ընդօրինակել երեխայի լացը։ Սակայն յուրաքանչյուրն ունի իր սեփական մլավոցը և մռռոցը,որը տարբերվում է մյուսներից։
3. Կատուների համար մարդիկ ուղղակի նույն բնակարանի կիսողներն են: Կատուներն այն տանը, որտեղ որ ապրում են մարդկանց հետ` տանտեր են զգում։
4. Երբ կատուն քսում է իր մարմինը կամ գլուխը ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի տեղ, նա այդպիսով նշում է իր տարածքը։
5. Եթե կատուն կանգնած է բերանքսիվեր դիրքով, նշանակում է, որ նա վստահում է իր կողքի մարդուն, քանի որ այդ դիրքով կատուն չի կարող պաշտպանվել հարձակումից։
6. Կատուները միայն քթով չէ, որ հոտ են քաշում, նաև հոտ են քաշում այլ օրգանով, որը կոչվում է օգանո կամ Ջակոբսոնի օրգան, այն տեղակայված է քթի և կոկորդի միջև, բերանից ավելի վերև։ Այդ պատճառով է, որ նրանց բերանը հաճախ բաց է, այսպես ավելի լավ են զգում հոտերը։
7. Ընդհանրապես մռռոցը կարող է հանգստություն նշանակել, բայց միշտ չէ, որ այդպես է։ Նրանք նաև մռռում են, երբ հիվանդ են կամ վախեցած են և անում են դա իրենք իրենց հանգստացնելու համար։
8. Նրանք կարող են ցատկել իրենց հասակից 7 անգամ բարձր։ Կատուն, որը ռեկորդ է սահմանել` ամենախոշոր ճակատագրական ցատկը կատարելով ` Էնդին է, ով ապրեց 16-րդ հարկից ցատկելուց հետո։
9. Կարող են մարդկանց ողջունել քթով հպվելով և պոչը լարված ուղղաձիգ պահելով։
10. Օրական քնում են 16-18 ժամ, սակայն քնած ժամանակ էլ միշտ զգոն են լինում։ Բացի այդ նրանց դուր է գալիս քնել ինչ-որ բանի վրա հենված և նրանց քունը խանգարվում է, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը հայտնվում է նրանց հետևում։
11. Այն մարդիկ, ովքեր կատու ունեն ավելի երկար են ապրում, քիչ են ստրեսի ենթարկվում և փոքրանում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։
12.Հիմնականում կատուները մեծ ուշադրություն են դարձնում կանանց, քան տղամարդկանց, որովհետև լավ են արձագանքում ձայնի սուր տոնին։
13. Կատուները այն փոքրաթիվ կենդանիներից են, որոնք քայլում են և վազում են` շարժվելով առջևի և ետևի ոտքերը միևնույն կողմով։
Բացի նրանցից մեկ էլ ուղտերն ու ընձուղտներն ունեն այդ ունակությունը։
14.Երբ կատուն սթրեսի է ենթարկվում սկսում է ուղղահայաց ճանկռոտել առարկաները, որպեսզի հանգստանա։ Այս գործողությունը լավացնում է արյան շրջանառությունը և տոնուսի բերում նրանց մարմինը
15. Բեղիկները ծառայում են հեռավորության չափման համար և ընդհանուր առմամբ ունեն 24հատ, չորս-չորս խմբավորված։ Դրանք պարբերաբար փոխվում են և համարվում են նյարդային վերջավորություններ, որոնք ունակ են տարբերել ցանկացած հոտ։
16. Կատվի ուղեղն 90%ով նման է մարդու ուղեղին։ Իսկապես երկուսն էլ ունեն ուղեղի միևնույն շրջանները, որոնք պատասխանատու են էմոցիաների համար։
17. Բոլորը գիտեն, որ հին Եգիպտոսում կատուներին երկրպագում էին. բռնությունը կատուների նկատմամբ և նրանց վաճառքը պատժվել է մահապատժով։ Նաև եթե ընտանիքում կատուն սատկում էր, նրանց տերերը սափրում էին իրենց հոնքերը իբրև սգո նշան։
18. Կատուներն ատում են կիտրոնը, սոխը, քացախը և գործնականում ցանկացած ցիտրուսային մթերք։
19. Մարդկանց համար որոշ մթերքներ, կարող են թունավոր լինել կատուների համար, օրինակ շոկոլադը։
20. Կատուների սնունդը պետք է պարունակի որոշակի քանակությամբ ճարպ, քանի որ նրանց մարմինը բնական եղանակով ճարպ չի արտադրում։
21)Կատուները Հին ժամանակ թագավորների կամ թագուհիների միակ սիրած կենդանինց էր։
Փաստերը հավաքեց Նանե Մելիքյանը
Թարգմանեց Սրբուհի Թամազյանը

![49+] Baby Cat Wallpaper on WallpaperSafari](https://cdn.wallpapersafari.com/57/99/UPz6Bx.jpg)


/wall-murals-baby-cat.jpg.jpg)








