Չարլի Չապլինը

Տանը
Ընթերցել տեքստը և կատարել 1-5-րդ առաջադրանքները։
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը


Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնoրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և ,արտասվում եմ ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
    Տնoրեն, երգել, վերադարձ, առաջին։
  2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.
    ա/ ստիպված
    բ/բարձրաձայն
    գ/ թախանձագին
    դ/ սառնասրտորեն
  3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    ա/ մենակ-միայնակ
    բ/ սաստիկ֊ուժեղ
    գ/ նոր֊թարմ
    դ/ փոքր֊մանր
  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
    ա/ բնակարան — պարզ
    բ/ դռնապան — բարդ
    գ/ ունակություն — ածանցավոր
    դ/ մայրիկ — ածանցավոր
  5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների
   բ/ ծափահարությունների
   գ / աչքերում
դ/ դերասանուհին
Դասարանում․
Պատմել, քննարկել տեքստը և կատարել նշված առաջադրանքերը։

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական
7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա֊մայրիկս
ստորոգյալ֊տանում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
    —Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և ,արտասվում եմ ահա:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
     Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:
  3. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
    Իր առաջին ելույթի համար նա պատկանում էր մորը։
  4. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
    Երբ մայրիկի ձայնալարերը խզվում են, տնօրենը բռնում է իր ձեռքը և նրան տանում բեմ։
  5. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
    ա/ձայնը խզվեց
    բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
    գ/ փողերը հավաքելու նպատակով
    դ/մոռացավ երգի բառերը
  6. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
    ա/ նրան բոլորովին դուր չէր եկել
     բ/ անվերջ ծիծաղում էր
    գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
    դ/ ձանձրույթից հորանջում էր
  7. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
    Երբ տարեց դերասանուհու աչքերում արցունքներ են հայտնվում, Չապլինը հավատում է իր դերասնական տաղանդին։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started