Ճամփորդություն Կոտայքի մարզ, պատում

Երեկ մենք դասարանով գնացել էինք Կոտայքի մարզ ճամփորդության։ Սկզբում գնացինք Նոր֊Հաճն քաղաք, որը անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով: Այնտեղ մենք այցելեցինք Ամեափրկիչ եկեղեցին և Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում 1920թ. թուրքական զորքի դեմ մղված հերոսամարտերին նվիրված հուշարձաը։ Այտեղ մենք շատ նկարվեցինք և եկեղեցում մոմ վառեցինք։ Հետո գնացիք ընկեր Սոնայի մանկության տունը, որտեղ բակում տարբեր խաղեր ենք խաղացել և լավ ժամանակ անցկացրել բնության գրկում։ Հետո գնացինք դեպի Հրազդան գետը և մոտիկից բարևեցինք նրան։ Ճաապարհին մենք տեսանք շատ գեղեցիկ բնություն։ Գառնիի Քարերի սիմֆոնիային շատ նման մի գեղեցիկ համալիր կար, որը ես նկարեցի։ Հետո գնացինք Առինջ գյուղ, որտեղ այցելեցինք Վարպետ Լևոնի կառուցած քարանձավը։ Մեզ ասեցին, որ այստեղ կարելի է երազանքներ պահել, որանք անպայման կկատարվել։ Շատ մարդիկ են այստեղ երազանքներ պահել, որոնք կատարվել են, և մարդիկ եկել և ասել են այդ մասին։ Վարպետ Լևոնը երբ սարքում էր իր քարանձավը աում էր, որ մարդիկ ամբողջ աշխարհից գալու են այն տեսնելու համար և այդպես էլ եղավ, մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից այցելել են իր քարանձավը։ Ինձ համար շատ տպավորիչ էր այն, որ մարդը միայնակ կարող է այսքան մեծ գործ անել և այսպիսի հրաշալի կարույց սարքել!!!!!! Դրա համար նա 23 տարի անընդհատ աշխատել է!!! Ես շատ ուրախ եմ, որ այսպիսի լավ ճամփորդության եմ գնացել իմ ընկերների հետ և իմ նկարած լուսանկարները ինձ միշտ կհիշեցնեն այս ճամփորդության մասին։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started