Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Առաջադրանքներ
- Բանաստեղծությունից դուրս գրել 7 գոյական:
- Գարուն
- Փողոց
- Զնգոց
- Շրթեր
- Սրտեր
- Կրակ
- Բոց
- Դուրս գրված գոյականներին համապատասխան գրեք մեկական ածական
- Գեղեցիկ գարուն։
- Լայն փողոց։
- Ուժեղ զնգոց։
- Վարդագույն շրթեր։
- Մաքուր սիրտ։
- Թեժ կրակ։
- Թույլ բոց։
- Բացատրեք հետևյալ դարձվածքները՝ «բոլորը թափվել են փողոց», «սրտերը կրակ են ու բոց»
- Բոլորը դուրս են եկել փողոց։ Ստրերը ուրախ են։
- Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս, պատասխանը պատճառաբանեք:
- Ես զգում եմ բարձր տրամադրություն, երբ բնությունը սկսում է արթնանալ և ծտերը ծլվլում են։
- Տարվա ո՞ր եղանակն է ձեզ համար հոգեհարազատ, ինչո՞ւ:
- Ես սիրում եմ ամառը, որովհետև ամռանը տաք է, շատ մրգեր, ծաղիկներ և կանաչ ծառեր կան։ Ամռանը իմ ծննդյան օրն է և Վարդավառը ես շատ եմ սիրում:
