Ճանապարհ, ժամանակ, արագություն

Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը նրա շարժման արագությունն է։

Արագությունը կարելի է չափել արագաչափի միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան շարժվում է ժամում 70 կմ արագությամբ, կամ ավտոմեքենան շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է նրա անցած ճանապարհի և ծախսած ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ:ժամանակ

  • Գնացքը 20 ժամում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։

1)1400:20=70կմ/ժ

Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն. ժամանակ

  • Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 5 ժամում, եթե շարժվի 70կմ/ժ արագությամբ։ 1)70×5=350 կմ
  • Հեծանվորդը 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
    1)18×2=36 կմ
  • Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
  • 1)12-4=8
    2)12+8=20
    3)1800:20=90
    4)90×12=1080 կմ

Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն

  • Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Նա դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու համար։
    1)450:50=9 ր
  • Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 90 կմ։
    1)4×70=280 կմ
    2)90×4=360 կմ
    3)360-280=80 կմ
  • Մոտոցիկլավարը 160 կմ ճանապարհի առաջին 40կմ-ն անցավ 40կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
    1)160-40=120 կմ
    2)40:40=1 ժ
    3)120:60=2 ժ
    4)1+2=3 ժ
  • Բեռնատարը 400 կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70 կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
    1)400-120=280 կմ
    2)120:60=2 ժ
    3)280:70=4 ժ
    4)2+4=6 ժ

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started