Ինքնաստուգում 2, 26.04.2021

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան, չորս կողմից կմոտենանք արևին և ոստայնով կծածկենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը,- և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այդպես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխահը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվին իրենց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ –երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։

Սարդերը որոշեցին փակել արևը, որովհետև նրանք չէին սիրում արևը, նրանք սիրում են մութ։

Ինչո՞ւ բարկացավ արևը։

Արևը բարկացել էր, որովհետև ուզում էին նրան գցել տոպրակը։

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական, բայ և ածական։

Գոյական ֊սարդեր, աշխարհ, երես։

Բայ ֊ փակել, պահել, գլուխ բերել

Ածական ֊ երկար, մեծ, ամենածեր

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել ֊ մտածել

Ահռելի ֊ մեծ

Հրճվել ֊ Ուրախանալ

Զայրանալ ֊ բարկանալ

Տեքստում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Երիտասարդ ֊ ծեր

Լույս ֊ մութ

Կարճ ֊ երկար

բացել ֊ փակել

Բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

Գլուխ բերել

Ես դժվարությամբ գլուխ բերեցի հանձնարարված առաջադրանքը։

Գլխի ընկնել

Ես գլխի ընկա, թե ինչպես պետք է թղթից ուղղաթիռ պատրաստել։

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Ոստայն ֊ սարդոստայններ

Լույս ֊ լույսեր

Ցանց ֊ ցանցեր

Ժամանակ ֊ ժամանակներ

Ճանկ ֊ ճանկեր

Կազմի՛ր բարդ բառեր, որպես առաջին բաղադրիչ գործածելով տրված գոյականները։

Արև ֊ արևածագ

Երես ֊ երեսսրբիչ

Սարդ ֊ սարդոստայն

Ժամ ֊ ժամացույց

Ընդարձակի՛ր նախադասությունը։

Շագանակագույն սարդերը հավաքվեցին տան անյկյունում։

Կետադրի՛ր նախադասությունը։

Արևը բարկացավ, վառեց տոպրակը, այրեց սարդերի ճանկերը, դուրս եկավ կապույտ երկինք և շողաց ավելի պայծառ։

Խորհո՛ւրդ տուր սարդերին։

Եղեք ավելի կազմակերպված և հանրամիտ։

Ընդգծի՛ր՝ որ առածն է համապատասխանում բնագրի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցի՛ր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Առածներից մեկը վերնագիր դարձրո՛ւ և պատմություն հորինի՛ր։

Լավություն արա ու ջուրը գցի՛ր։

Մի անգամ մի տղա տեսավ, որ իր ընկերոջը ուրիշ տղաներ ուզում են ծեծել։ Նա շատ լավ ձեռնամարտ գիտեր և գնաց նանց գետնին տապալեց։ Տղաները վախեցած հեռացան։ Անցան շատ օրեր։ Ընկերներով գնացին գետում լողալու։ Պարզվում է՝ տղան վատ է լողում, բայց ամաչում է ընկերներին ասել։ Հանկարծ նրա ոտքը սայթաքեց, և նա ընկավ գետը։ գետի ջուր նրան քշում էր։ Ընկերը առանց ժամանակ կորցնելու նետվեց ջուրը և փրկեց նրան։

Այստեղ են ասել ․<<Լավություն արա ու ջուրը գցի՛ր>>:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started