Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշխարhում ոչ մի թռչուն այնքան չի սիրում հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վեր-նում, տանում ու թաղում կողքի հանդերում։
Նշի՛ր՝ տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Գեղեցիկ աղջնակը մեծ ոգևորությամբ էր պատմում իր թափանցիկ երազների մասին։
Պատ․՝ թափանցիկ երազներ
Դուրս գրի՛ր 3-ական հատուկ և հասարակ գոյական։
Հայոց թագավոր Տիգրանը խարտյաշ, գանգրահեր, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր։ Արքան նվաճում է Հունաստանը և ստեղծում ծովից ծով Հայաստան։
Հատուկ գոյական ֊ Տիգրան, Հունաստան, Հայաստան
Հասարակ գոյական ֊ թագավոր, տղամարդ, արքա, ծով
Ձախ և աջ սյունյակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։
Ձյուն մուտ
Մայր պատ
Սառն փետուր
Կարմիր երանգ
Երփն շունչ
Ձյունապատ, մայրամուտ, սառնաշունչ, կարմրափետուր, երփներանգ։
Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։
Կանաչ
Կատաղի
Դեղնած
Քաղցր
Հանդարտ
Կանաչ խոտ, Կատաղի ցուլ, դեղնած տերև, քաղցր պաղպաղակ, հանդատր գետ։
Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։
Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։
Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։
Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։
Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։
Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։
Ընդ գույն
Տ հանուր
Ան կամ
Դժ գեղ
Չ գին
Ընդհանուր, տգեղ, անգին, դժգույն, չկամ։
Տրված բառերից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշ բառերի 5 զույգ։
Աղքատ, զարթնել, արքա, լուսամուտ, մշուշ, նժույգ, արփի, արթնանալ, մառախուղ, չքավոր, թագավոր, ձի։
Աղքատ ֊ չքավոր
Զարթնել ֊ արթնանալ
Արքա ֊ թագավոր
Մշուշ ֊ մառախուխ
Նժույգ ֊ ձի
Գրի՛ր տրված բառերի հականիշները։
Լայն – նեղ
Առողջանալ – հիվանդանալ
Հարուստ – աղքատ
Հանգստանալ – հոգնել
Քաղցած – կուշտ
Նախադասությունները լրացրո՛ւ համապատասխան շաղկապներով (ու, թե, որպեսզի, որ)
Ասում են, թե աքլորի քայլվածքը վեհ ու թեթև է։ Իբր նա կտուրին մի ոտքով է կանգնում, որպեսզի սյուները չկոտրվեն, որ տունը չփլվի։
Բառակապակցությունը միացրո՛ւ համապատասխան բառին։
Հայկական միրգ Երևա ծիրանն
Սուրբ լեռ Արագած Արարատ
Վարդագույն քաղաք ծիրան Երեվան
Քառագագաթ լեռ Արարատ Արագած
Միացրո՛ւ առածների սկիզբն ու վերջը։
Ով գարնանը քնի, երկու ոտքով է փոսն ընկնում։
Խորամանկ աղվեսը ծափ չի տա։
Մի ձեռքը աշնանը լաց կլինի։
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված լինում։
Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի։
Մի ձեռքը ծափ չի տա։
Խորամանկ աղվեսը երկու ոտկով է փոսն ընկնում
Առածներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։
Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի
Եկել է գարունը: Արևը շողում է, ծառերը ծաղկում են։ Մեղունները և մրջյունները արթնացել են ձմեռվա քնից և սկսել են քրտնաճան աշխատել։ Միայն ճպուռը չէր աշխատում։ Ամբողջ գարուն նա քնած էր։ Ամառն էլ շուտ անցավ։ Երբ եկավ աշունը սկսվեցին անձրեևներ և քամիներ։ Երբ նա տեսավ, որ աշուն է արդեն, խուճապի մատնվեց։ Նա շատ սոված էր և մրսած։ Նա գնաց թակեց մարդկանց դուռը։ Դուռը բացեց մի փոքրիկ երեխա։ Նա ընդունեց ճպուռին և տարավ տուն։ Ճպուրը շատ ուրախացավ, իսկ երեխան իրեն ծանոթացրեց տան անդամների հետ, և մի ասացվացք ասեց․ «Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի»։ Եվ ճպուռը հասկացավ մի ճշմարտություն, որ ով աշխատի, նա կուտի։
