Մայրենի առաջրադրանք, 30.04.2021

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։

Փոքր որդին դարձավ գահաժառանգ, քանի որ նա որոշեց նվիրել գյուղացիներին գութան։ Գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։

Ես գյուղացիներին կնվիրեի տարբեր մշակաբույսերի սերմեր, որպեսզի նրանք աճեցնեն և վաճառեն իրենց բերքը և հարստանան։

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։

գոյականներ ֊ թագավոր, որդի, ոսկի

բայ ֊ նվիրել, որոշել, ասաց

շաղկապ ֊ թե, և, իսկ

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

Բարի թագավոր

Խիզախ որդի

Փոքր գահաժառանգ

Ծեր գյուղացի

Մեծ գութան

Բերքառատ հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

բարդ – ոսկեզօծ, ոսկեգույն

ածանցավոր – ոսկեղեն, ոսկյա

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառարմատածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորենշռայլ  որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա – թագավոր

Ընծայել – նվիրել

Ավարտել ֊ վերջացնել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ – շատ

Երիտասարդ ֊ ծեր

Տխրել ֊ ուրախաալ

Կազմի՛ր բառակապակցություններ։

արծաթյա գահ

կեղտոտ ոսկի

շռայլորեն մարդ

նվիրել մեքենա

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ։

Թագավորը ուրախացավ:

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մեջ են, նրանց պետք է օգնել:

Թագավորը հայտարարեց , որ կփրկի իր ազգը պատերազմից։

Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։

Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։

Անգործությունը ծուլություն է ծնում։

Անբանի համար ամեն օր տոն է։

Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։

Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։

Մի օր թագավորությունում պատերազմ սկսվեց և բոլոր գյուղացիները դարձան զինվորներ: Գութանները մնացին անգործ և ժանգոտվեցին: Թեև թագավորությունում բավականաչափ ոսկի կար, մարդիկ սովի մատնվեցին: Թշնամիները նույնպես սոված էին, քանի որ իրենք նույնպես հողը չէին վարում և ցորեն չէին ցանում: Որոշ ժամանակ հետո բոլորը հասկացան, որ պետք է գութանները պարապ չթողնել և միշտ քրտնաջան աշխատել: Թագավորնենրը դադարեցրեցին պատերազմը և գյուղացիները վերադարձան իրենց աշխատանքին: Այդ ժամանակից սկսած թագավորությունում բոլորը երջանիկ էին:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started