Ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2021

1. Ագարակում բադերն ու հավերը միասին 27-ն են։ Հավերը բադերից 5-ով ավելի են։ Քանի՞ բադ և քանի՞ հավ կա ագարակում:

Լուծում

1)27-5=22

2)22:2=11

3)11+5=16

Պատ․՝ 11, 16

2. Թութակներին կերակրելիս 2 տեսակի հատիկեղեն են տալիս։ Ցորեն, գարի և կորեկ ունենալու դեպքում թութակների համար քանի՞ տարբեր ուտելիք կարելի է պատրաստել։

1)կորեկ ցորեն

2)կորեկ գարի

3)ցորեն գարի

3. Մեղվի փեթակները 2 շարքով դասավորված են։ Առաջին շարքից 4 փեթակ տեղափոխեցին երկրորդ շարք։ Երկրորդ շարքում 12 փեթակ եղավ, իսկ առաջին շարքում՝ 8: Նախապես ամեն շարքում քանի՞ փեթակ կար:

1)8+4=12, 1-ին շարք

2)12-4=8, 2֊րդ շարք

4. Արևելյան և Արևմտյան դպրոցի սովորողները 3 շարք նարգիզ տնկեցին, ամեն շարքում՝ 5 հատ։ Հարավային ու Հյուսիսային դպրոցի սովորողները 2 շարք քրիզանթեմ տնկեցին, ամեն շարքում՝ 8 հատ։ Բոլոր սովորողները միասին քանի՞ ծաղիկ տնկեցին։

1)5×3+8×2=15+18=33

5. Ագարակի շների թաթերի քանակը 9-ով շատ է քթերի քանակից։ Քանի՞ շուն կա ագարակում:

1)եթե 1 շուն է, 4 թաթ է, 4-1=3

2)եթե 2 շուն է, 8 թաթ է, 8-2=6

3)եթե 3 շուն է, 12 թաթ է, 12-3=9, այսինքն 3 շուն կա ագարակում

6. Արամը իր կանգնած տեղից հինգ քայլ արեց դեպի հյուսիս, երեք քայլ՝ դեպի արևելք, հինգ քայլ՝ դեպի հարավ և երեք քայլ՝ դեպի արևմուտք։ Արամը իր սկզբնական կետից քանի՞ քայլ տեղափոխվեց:

1)Արամը քայլեց 52+32=16 քայլ, բայց իր սկզբնական տեղից ոչ մի քայլ չտեղափոխվեց։

7. Մայիսի 10-ը երկուշաբթի է: Շաբաթվա ի՞նչ օր կլինի մայիսի 28-ը:

Ուրբաթ

8.Երեք միանման գերանները հավասար կտրելով՝ բակի համար աթոռներ սարքեցին։ Քանի՞ աթոռ ստացվեց, եթե 15 անգամ սղոցեցին։

1)15:3=5 սղոցում ամեն գերանին

2)5+1=6 աթոռ ամեն գերանից

3)6×3=18 աթոռ

9. Տանձն ու խնձորը միասին կշռում են 300 գրամ, տանձը, խնձորը և նարինջը միասին՝ 450 գրամ, իսկ խնձորն ու նարինջը՝ 250 գրամ։ Քանի՞ գրամ է կշռում մեկ տանձը։

1)450-300=150 նարգիզ

2)250-150=100 խնձոր

3)300֊100=200 տանձ

10. Արևելքի լողորդները Արևմուտքի փակ լողավազան հասնելու համար յուրաքանչյուր 100 քայլից հետո հանգստանում էին։ Քանի՞ քայլ կատարեցին լողավազան հասնելու համար, եթե 5-րդ հանգիստը եղավ լողավազանի հանդերձարանում։

1)5*100=500

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started