Իմ ընկերը Ռաֆայելը

Image.jpeg

Իմ ընկեր Ռաֆաելը գանգուր մազերով, միջահասակ, նիհար տղա է: Նա մեր դասարան է եկել չորրորդ դասարանում: Ռաֆայելը հազվադեպ է դասերին մասնակցում, նա մեր ու ընկեր Ռիմայի օգնությամբ սովորում է հաշվել, գրել, կարդալ: Նա մի քիչ նման է փոքրիկ երեխայի, քանի որ շատ է սիրում խաղալ և դասերը խաղի ձևով է միայն անում: Ռաֆաելը չի սիրում բարձր ձայներ և վախենում է երբ բղավում են, դրա համար նա քիչ ընկերներ ունի: Ես և Ալենը իրեն մեկ-մեկ օգնում ենք և շատ հոգատար ենք իր նկատմամբ, բայց իր ամենամտերիմ ընկերը մեր դասարանում դա Նարեն է: Նարեն օգնում է Ռաֆայելին այբուբենը սովորել, մաթեմատիկական խաղեր խաղալ և ձեռագիր գրել: Ռաֆաելը շատ բարի և հոգատար տղա է: Մեկ անգամ, երբ Վաչեի հեռախոսը կորել էր, Ռաֆայելը օգնեց Վաչեին և գտավ հեռախոսը: Ռաֆայելը շատ լավ տղա է:

One thought on “Իմ ընկերը Ռաֆայելը

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started