Մխիթար Գոշ, առակ

Առյուծը և կենդանիները

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա. — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։ Պատասխանում են. — Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Աղբյուրը՝ http://www.tarntercum.ru/2015/07/blog-post_44.html

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started