10 մայիսի 2021թ.Կամակոր թագավորը

Կատարել տեքստային առաջադրանքները։

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներին

կարճ

թախտին

մարդ 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Դերձակը նշանակում է զգեստ կարող մարդ:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր – գոյական

երկար – ածական

դերձակ – գոյական

ասում է – բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

անմիջապես, թաքցնում, վերմակի տակ

   7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Պատմողական – լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Հարցաական – Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ որ  թագավորը  հիմար է:

Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:

     բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք–մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

   / սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Նա ուզում էր գտնել հնարագետ մարդու:

  11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

  Դերձակը մի  վերմակ  կարում,  դիտմամբ մի քիչ կարճ է անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ, իսկ փեշի  տակ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահում: Երբ թագավորը վերմակը  քաշում է վրան, վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, և ոտքերը  բաց  են  մնում: Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին ու ասում է, որ ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Այս դեքիաթը նման է <<Հնարագետ Ջուլհակը>>-ին:

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Ես թագավորին կկարեի թափանցիկ վերմակ և կասեի, որ այդ վերմակը կարող են տեսնել միայն խելացի մարդիկ: Եթե նա ասեր, որ վերմակը կարճ է կամ երկար, ես կասեի. <<Թագավորն ապրած կենա, վերմակը իսկ և իսկ ձեր չափով է, կարո՞ղ է դուք այն չեք տեսնում>>: Վստահ եմ, որ թագավորը խելացի թվալու համար ինձ հետ կհամաձայնվեր:

15.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Ես կվերնագրեի այս հեքիաթը <<Հնարագետ Դերձակը>>:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started