Անցյալ շաբաթ մենք գնացել էինք Մատենադարան: Մատենադարանում շատ հետաքրքիր էր, քանի որ մենք այնտեղ տեսանք շատ հին ձեռագրեն, հետաքրքիր գրքեր, հին քարտեզներ: Ամենատպավորիչը դա հայերեն ամենամեծ մագաղաթն էր՝ «Մշո ճառընտիր»-ը, որը ուներ 601 թերթ, յուրաքանչյուրի թերթի համար օգտագործվել է մեկ հորթի կաշի: Ես ուսւոմնասիրեցի և իմացա, որ Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը փրկվել են և տարբեր ճանապարհներով հասել են Թիֆլիս: Մատենադարանի ամենափոքրիկ մագաղաթը լուցկու տուփից փոքր էր, կար նաև հազարամյակների ընթացքում քարացած մի մագաղաթ, փղոսկրի գեղեցիկ կազմով Աստվածաշունչ և շատ ու շատ այլ գեղեցիկ գրքեր:
Մատենադարանի մուտքի մոտ մենք տեսանք մեծ հայերի քանդակները՝ Մեսրոպ Մաշտոցի, Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի: Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ գրված էին Հայոց Այբուբերի տառերը և <<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>> արտահայտությունը: Պարզվում է, որ դա հայերեն գրված առաջին արտահայտությունն է, որը Հաղոց Այբուբենը ստեղծելուց հետո գրել է Մեսրոպ Մաշտոցը Աստվածաշունչը թարգմանելիս:
Մատենադարի մուտքի հատակին գրված էին այս տառերը՝ ՌՋԾԷ, ես գիտեի, որ դա տարեթիվ էր նշանակում, քանի որ գիտեմ, որ Հին Հայաստանում թվերը գրելու համար օգտագործում էին հայերեն տառերը: Ես գտա այս աղյուսակը, որտեղ երևում է, թե որ ինչպես կարելի է հաշվել տարեթիվը:

Այստեղից երևում է, որ Ռ-ն դա 1000-ն է, Ջ-ն՝ 900-ը, Ծ-ն՝ 50-ը և Է-ն՝ , 7-ը: Այսինքն դա 1957թվականն է: Պարզվում է, որ դա Մատենադարանի կառուցման տարեթիվն է:
Ես շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի Մատենադարանում և շատ բաներ սովորեցի: Ես անպայման նորից կգնամ Մատենադարան:

