ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ (տեսանյութ)

Վարդան Այգեկցի

Մի աղքատ վարձկան պահանջեց իր վարձը։ Տանուտերն ասաց.

— Եթե արդարն ես պահանջո՛ւմ, մեկն եմ տալիս, անարդար կերպով ավելին՝ չորսը:

Իսկ նա իր արդար վաստակը պահանջեց ու պակաս ստացավ վարձը։

Եվ այս դեպքն եղել է ֆրանկների երկրում։

Մի մեծ իշխանի հետ աղքատը նավ բարձրացավ, կամենալով վերադառնալ տուն։ Նա ստացած վարձով իր երեխաների համար նուռ էր գնել։ Նավի վրա մեծ իշխանը հիվանդացավ։ Ասացին, թե բուժիչ դեղը նուռն է։ Եվ աղքատ վարձկանը վաճառեց այն՝ յուրաքանչյուրը տաս դահեկանով, հարստացավ, դարձավ ծանր վաճառական։ Նախկին ծառան տան ու կնոջ համար գնեց ընտիր ապրանքներ, ապա գնաց իր տունը։ Եվ այսպես է, արդար վաստակը բազմանում ու շենացնում է տունը։

Վերլուծություն

Այս առակը ինձ սովորացրեց, որ պետք է արդար քրտինքով աշխատել, այլ ոչ թե անանրդար ձևով փող վաստակել: Եթե մարդը արդար է աշխատում, ապա իր ցանկացածից էլ ավել է վաստակում, իսկ եթե հակառակը՝ կարող է իր վաստակածից էլ զրկվել:

իմ պատրաստած տեսանյութը

One thought on “ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ (տեսանյութ)

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started