Պարարտանյութեր

Պարարտանյութեր տարածող մեքենա

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները: Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։

Պարարտանյութերի տեսակներ

Ըստ ծագման պարարտանությութերը լինում են օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա (սնուցում)։

Օրգանական պարարտանյութեր

Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր,Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը, կոմպոստները և այլն։

Հանքային պարարտանյութեր

Հանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հանքային պարարտանյուրերն են ազոտական, ֆոսֆոռակակն, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն:

Կենսաբանական պարարտանյութեր կամ բիոպարարտանյութեր

Սրանք հողի կենսաբանական հատկությունները բարելավող բակտերիաներ, սնկեր պարունակող պատրաստուկներ են, որոնց կենսագործունեությունը նպաստում է հողի հատկությունների կարգավորմանը և բույսերի սննդառությանը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started