Բնագիտության մայիսյան ֆլեշմոբ 2021

Առաջադրանք.· Ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

  • Երկրաշարժ

1. Երկիր մոլորակի ո՞ր տեղամասերին է բնորոշ այդ երևույթը։ Մեր հանրապետությունում կարո՞ղ է լինել նման երևույթ:

  • Երկրաշարժ մեր երկրում շատ հաճախ է լինում։ Երկրաշարժ հաճախ է լինում Ճապոնիայում, Ամերիկայում, Հունաստանում, Չինաստանում, Իրանում, Չիլիում։

2.Այդ երևույթը գրանցվում է…….. կոչվող սարքով:

  • Այդ երևույթը գրանցվում է Սեյսմոգրաֆ կոչվող սարքով:

3. Այդ երևույթը ջրային տարածքում կոչվում է ——-:

  • Այդ երևույթը ջրային տարածքում կոչվում է Ցունամի։

4. Մարդկանց վարքագիծը այդ երևույթից առաջ։

֊ պարզել շենքի ամենաանվտանգ տեղերը, հիմնական պատերը,
֊ պատուհաններից հանել ճաղերը,
֊ ելքերը ու մեւտքերը ազատել մեծածավալ առարկաներից։
֊ կահույքը ամրացնել պատերին,
֊ մահճակալները տեղադրել պատուհաններից հեռու՝ կրող պատերի մոտ, դրանց վերևում չկախել ծանր առարկաներ,
֊ ընտանիքի անդամներով որոշել և հիշել հանդիպման վայրը երկրաշարժից հետո,
֊ տանը ունենալ առաջին անհրաեշտության պայուսակ,
֊ մշակել և փորձարկել երկրաշարի ամանակ մեր վարվելակերպը։

5.Մարդկանց վարքագիծը այդ երևույթի ժամանակ:

֊ եթե գտնվում եք շենքի 1-ին և 2-րդ հարկերում, պետք է դուրս վազել,
֊ եթե գտնվում եք 3-ից բարձ հարկերում‚ շենքից պետք չէ դուրս գալ, պետք է
կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի տակ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր։ Կարելի է նաեւ մտնել սեղանի տակ‚
֊պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնալ,
ե․ զգուշանալ ծանր ու մեծածավալ առարկաներից‚ որոնք կարող են շրջվել‚
զ․ ցնցումների ավարտից հետո փորձել դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚
֊ շենքից դուրս գալուց զգուշանալ ընկնող բեկորներից։

6.Մարդկանց վարքագիծը այդ երևույթից հետո։

Մարդիկ պետք է խնայորաբար օգտագործեն ջուրը, իսկ եթե ջուրը վերջացել է, ապա պետք է շոշափել հատակը և եթե զգում եք, որ հատակին թափված ջուր կա, ապա պետք է շորից մի կտոր ճղել և թաթախել ջրի մեջ։ Հետո թաց կտորը քամել և ջուրը խմել։ Եթե մոտակայքում կան մետաղյա ձողեր, ապա պետք է դնել ծանր շենքի քրուցվացքի մի կտորի վրա իսկ մետաղյա փայտերը դնել դրա տակը։ Նույնիսկ պետք է խփել այդ մետաղյա փայտով պատեռին որ ձեզ լսեն և գան օգնուցյան։

7. Եթե երբևէ զգացել ես այդ երևույթը (ականատես ես եղել), ներկայացրո’ւ տեսապատումի տեսքով և ցո’ւյց տուր քո բնակարանի (տան) ապահով անկյունները։

Ես զգացել եմ երկրաշարժը հիվանդանոցում։ Ամեն ինչ ցնցվում էր, նույնիսկ ձայն էր գալիս, որ բժշկական դեղերը ցնցվում են։ Ինձ թվում է, որ երկրաշարժը 4 բալանոց էր, որովհետև շենքը ցնցվում էր։ Բոլորը թափվեցին մուտքի մոտ, մենք մի քիչ խուճապի էինք մատնվել։ Երբ դռնեռը բացվեցին, հիվանդանոցում գտնվող բոլոր մարդիկ դուրս թափվեցին և շենքից հեռու գնացին, որպեսզի շենքը փլվելիս նրանց չվնասի։ Մեր տան ամենաապահով տեղերը դա միջանցքի սյուների տակ է, այտեղ կարելի է թաքնվել, որ փլատակները չփլվեն մեզ վրա։ Այդ սյուների տակ մենք դրել ենք առաջին օգնության պայուսակը, որտեղ նախապես դրել ենք ամեաանհրաժեստ պարագաները։

Պատասխանը կարող եք ուղարկել՝ տեղադրելով տեսանյութի հղումը։

ես պատում եմ գրել, չեմ տեսագրել։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started