Հինգշաբթի օրը մենք այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարանը: Այնտեղ ծանոթացանք դրամի պատմությանը: Տեսանք հին ու նոր մետաղադրամներ ու թղթադրամներ: Ինձ համար շատ տպավորիչ էր այնտեղ ներկայացված մի շատ մեծ մետաղադրամը: Սովորեցինք տարբերել կեղծ փողը իրականից: Տեսանք հուշադրամներ:
Ուսումնասիրեցինք Եվրոյի, Դոլարի, Ռուբլու և Դրամի փոխարժեքները: Պարզվում է Եվրոյի, Դոլարի և Ռուբլու փոխարժեքները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Կազմեցինք նաև Եվրոյի, Դոլարի, Ռուբլու և Դրամի վերաբերյալ խնդիրներ:
Մեզ այնտեղ շատ լավ հյուրընկալեցին և ամեն ինչ պատմեցին, իսկ վերջում մեզ նվերներ նվիրեցին:
Հետո շրջեցինք ու զբոսնեցինք Անգլիական այգում և ուսումնասիրեցինք հուշարձանները:







