Ճամբարային օրագիր

Հունիսի 3

Այսօր մենք դպրոցում օգնում էինք ընկեր Էդմոնին դրսի լողավազանի համար հատակը կարգի բելելու գործում: Մենք սկզբում օգնեցինք ավազը բերել մեր բակ և բահերով այն լցրեցինք հատակին և հարթացրեցինք այն, հետո վրան շարեցինք մի քիչ խոշոր քարեր, որպեսզի երեխաները լողավազան մտնելուց առաջ ոտքերը չկեղտոտեն: Հետո մենք գնացինք դասարան և տարբեր խաղեր խաղացինք:

Հունիսի 4

Երբ ես այսօր գնացի դպրոց, ինձ այնտեղ անակնկալ էր սպասում: Մեր դասարանցիները հավաքվել էին և նշում էին Ալենի ծնունդը: Ես միացա նրանց և մաղթեցի Ալենին եռջանիկ մանկություն և առողջություն: Դրանից հետո մենք գնացինք դասարան և լուծեցինք Հետաքրքրաշարժ լեզվական առաջադրանքներ, նկարեցինք և տարբեր խաղեր խաղացինք: Այսօրվա օրը շատ հետքրքիր անցավ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started