Աղվես

Կարդա՛ տեքստը և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աղվեսը, ինչպես հեքիաթներում և առակներում, այնպես էլ իրականում խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Իր կյանքը փրկելու համար, սնունդ հայթայթելու համար նա ունակ է ամեն մի հնարամտության։ Աղվեսը նաև հետաքրքրասեր է, և հենց դա էլ երբեմն վնասում է նրան․ քիթն ամեն տեղ խոթելու սովորության պատճառով նա կարող է և չնկատել վտանգը։

Ավղեսները սուր լսողություն, տեսողություն և հատկապես հոտառություն ունեն: Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել ու հրաշալի քողարկվել: Իսկ լսողությունն օգնում է հատկապես ձմռանը․ աղվեսը սրում է ականջներն ու լսում անգամ խոր ձյան տակ թույլ ծվծվացող մկների ձայնը։

Հայտնի է աղվեսի 9 տեսակ, բայց Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը:

Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:

Աղվեսն ապրում է միայնակ, սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով և խոշոր միջատներով, սակայն նրա հիմնական սնունդը մկներն ու մյուս մանր կրծողներն են։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող՝ մեծ օգուտ է բերելով գյուղատնտեսությանը:

Թեպետ աղվեսը գիշատիչ է, սակայն ամռանը սնվում է նաև որոշ բույսերով:

Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:

Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս, իսկ 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում՝ շարունակելով ապրել առանձին:

Առաջադրանքներ՝

1․Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։

Աղվեսները ինչպե՞ս են կարողանում ժամանակին փախչել թշնամուց։  Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել
Տեքստից օգտվելով՝ նկարագրիր աղվեսի արտաքինը։ Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:
Ինչպե՞ս է աղվեսը օգուտ բերում գյուղատնտեսությանը։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող:
Որտե՞ղ է ապրում աղվեսը։ Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:

2․Ի՞նչ հեքիաթներ ես հիշում կապված աղվեսի հետ

Պոչատ աղվես, Աղվեսն ու ագռավը:

3․ Համապատասխանեցրո՛ւ ասացվածքները։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է:

Աղվեսի վկան իր պոչն է:

Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհը քանդեց:

Գիտուն աղվեսը երկու ոտքով թակարդ կընկնի:

4․ Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Աղվես, ամսական, բլրալանջ, Հայաստան, խելացի, հնարամտություն, քիթ, սովորություն, սուր, լսողություն, հոտ, ձյուն, վնասատու։

ՊարզԱծանցավորԲարդ
ԱղվեսԱմսական Բլրալանջ
ձյունՀայաստան Հնարամտություն
ՔիթՍովորություն վնասատու
ՍուրԼսողություն
հոտխելացի

5․ Գրի՛ր կապույտով նշված բառերի հոմանիշները։

Խելացի – իմաստուն

Վնասել – փչացնել

Հեռու – հեռավոր

Սովորական – ծանոթ

Միայնակ – առանձին

6․Գրի՛ր կանաչով նշված բառերի հականիշները։

Խելացի – անխելք

Վնասել – օգնել

Հեռու – մոտիկ

Սովորական – անսովոր

Միայնակ – միասին

7․ Գրի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը։

Աղվեսն ապրում է գետնափոր բներում։

Ենթակա – աղվես

Ստորոգյալ ֊ ապրում է

8․Տեքստից դո՛րս գրիր եզակի թվով գործածված 5 գոյական։

Աղվես, վտանգ, կյանք, մորթի, բույն:

9․Տեքստում հանդիպող թվականները գրի՛ր տառերով։

9 – ինը

3 – երեք

4 – չորս

12 – տասներկու

17 – տասնյոթ

19 – տասնինը

1 – մեկ

5 – հինգ

10․Կետադրի՛ր տրված նախադասությունը։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started