Մի oր, երբ որ Արեգը քնած էր, մի կախարդ մոտեցավ և իր վրա լցրեց կախարդական փոշի, և Արեգը հայտնվեց սեբաստացիների աշխարհում: Երբ Արեգը արթնացավ, նա տեսավ, որ հայտնվել է անծանոթ դպրոցում: Երբ նա տեղափոխվեց, շատ ուժեղ ձայն եկավ, և բոլոր սովորողները դուրս թափվեցին: Նրանք ծանոթացրեցին Արեգին իրենց դպրոցի հետ՝ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է օգտվել համակարգչից, նրա համար բլոգ բացեցին և առաջարկեցին իր ճամփորդությունների մասին բլոգում հրապարակումներ անել, որպեսզի բոլորը իմանան, թե որ աշխարհում նա ինչ հետաքրքիր բաներ է տեսել: Հետո նրանք միասին խոհանոցում ուտելիք պատրաստեցին և միասին ուրախ կերան, բակում մի քանի ծառ տնկեցին, մաքրեցին բակը և վերջում հեծանիվ վարեցին և հաճույքով լողացին լողավազանում: Հաջորդ օրը սեբաստացիները Արեգին իրենց հետ ճամփորդության տարան և Արեգը շատ ուրախացավ: Երբ նա հրաժեշտ էր տալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, նա ասաց.
-Ցտեսություն սեբաստացիներ, ես անպայման նորից կգամ:
-Ցտեսություն,- բացականչեցին սեբաստացիները:
!ՎԵՐՋ!
