Մայրենիի ֆլեշմոբ 13.06.2021

1.Հեքիաթների ցանկում խառնվել-մոլորվել, իրար կորցրել են «Հազարան հավք» հեքիաթի մասերը։ Գտի՛ր, առանձնացրո՛ւ դրանք, դասավորի՛ր ըստ հերթականության:«Անահիտ» , «Արեգը սև աշխարհում» , «Անբան Հուռին» , «Հազարան հավքը և չնաշխարհիկ տիրուհին» , «Անխելք մարդը» , «Տիրուհին փնտրում է հազարան հավքը» ։

Արեգը սև աշխհարում, Հազարան հավքը և չնաշխարհիկ տիրուհին, Տիրուհին փնտրում է հազարան հավքը:

2.Պատկերացրո՛ւ, որ հայտնվել ես «Հազարան հավք»-ի «Արեգը կախարդական աշխարհում» հատվածում։ Հորինի՛ր երեք հարց, որոնք կուղղես Արեգին, երբ հանդիպես։

Ինչպե՞ս կարողացար չծիծաղել, երբ ծաղրածուները ծիծաղեցնում էին:
Ինչպե՞ս կարողացար արյունոտ ոտքերով առաջ անցնել:
Որտեղի՞ց իմացար, թե ինչ հնարք պետք է կիրառել առյուծի և խոյի մոտով անցնելու համար:

3. «Հազարան հավք»-ից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած աշխարհը, նկարի՛ր, ձայնագրի՛ր: Աշխատանքը հրապարակի՛ր բլոգումդ, ապա հղումը տեղադրի՛ր պատասխանի դաշտում:

4․Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին։Ա․Այդ ՄԱՍԻՆ ոչ ոք չգիտեր։Բ․Մեքենայի այդ ՄԱՍԻՆ ես ծանոթ չէի։Գ․Գրքի ՄԱՍԻՆ իմ կարծիքն ունեմ։Դ․Նա ջերմ խոսքեր ասաց քո ՄԱՍԻՆ։

Մեքենայի այդ ՄԱՍԻՆ ես ծանոթ չէի։

5․ Նշված բառերից որո՞ւմ «իկ» մասնիկը փոքրացուցիչ-փաղաքշական իմաստ չի արտահայտում։

Ա․ փիսիկ

Բ․բադիկ

Գ․կապիկ

Դ․մկնիկ

6․Տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպե՞ս ես անցկացնում ամառային ուսումնական ճամբարը։ Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ-սովորույթներ կան, որ երբեք չես խախտում լողափնյա ճամբարի ընթացքում։

Ամառային ուսումնական ճամբարը շատ հետաքրքիր է անցնում, քանի որ մենք բակում ենք աշխատում, լողում ենք լողավազանում և արևային լոգանք ընդունում, ճամփորդում ենք և շփվում ենք դասարանցիների հետ: Հենց լողափին մի քանի անգամ են եղել, քանի որ հիվանդ էի, բայց շատ հաճելի է տեսնել, որ դպրոցի բակը վերածվել է մի մեծ լողափի:

7.Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։Ի՞նչ կլիներ, եթե Արեգը հայտնվեր սեբաստացիների աշխարհում։

Մի oր, երբ որ Արեգը քնած էր, մի կախարդ մոտեցավ և իր վրա լցրեց կախարդական փոշի, և Արեգը հայտնվեց սեբաստացիների աշխարհում: Երբ Արեգը արթնացավ, նա տեսավ, որ հայտնվել է անծանոթ դպրոցում: Երբ նա տեղափոխվեց, շատ ուժեղ ձայն եկավ, և բոլոր սովորողները դուրս թափվեցին: Նրանք ծանոթացրեցին Արեգին իրենց դպրոցի հետ՝ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է օգտվել համակարգչից, նրա համար բլոգ բացեցին և առաջարկեցին իր ճամփորդությունների մասին բլոգում հրապարակումներ անել, որպեսզի բոլորը իմանան, թե որ աշխարհում նա ինչ հետաքրքիր բաներ է տեսել: Հետո նրանք միասին խոհանոցում ուտելիք պատրաստեցին և միասին ուրախ կերան, բակում մի քանի ծառ տնկեցին, մաքրեցին բակը և վերջում հեծանիվ վարեցին և հաճույքով լողացին լողավազանում: Հաջորդ օրը սեբաստացիները Արեգին իրենց հետ ճամփորդության տարան և Արեգը շատ ուրախացավ: Երբ նա հրաժեշտ էր տալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, նա ասաց.
-Ցտեսություն սեբաստացիներ, ես անպայման նորից կգամ:

-Ցտեսություն,- բացականչեցին սեբաստացիները:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started