Կազմի՛ր բառեր՝ լրացնելով բաց թողնված վանկերը։ -բույր, -վիվ, -ճառ, -բակ, -թակ, -տակ, -դեհ, -թեռ, -ղուկ, -րոն, -ծուն։ Համ-բույր, հո-վիվ, օ-ճառ, բամ-բակ, թու-թակ, հըր-դեհ, թի-թեռ, հե-ղուկ, կիտ-րոն, մա-ծուն:
Author Archives: rubenshahverdyan
ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ
Է՜յ կանանչ ախպեր,Է՜յ ճանանչ ախպեր,Արի՜, քեզ հետ բե՛րԱրևի շողեր. Բեր անուշահոտԾիլ, ծաղիկ ու խոտ,Կարկաչուն վըտակ,Երկինք կապուտակ,Խատուտիկ հավքեր, Զրընգան երգեր,Գառների մայուն,Խաղ, ուրախություն․Է՜յ կանանչ ախպեր,Է՜յ ճանանչ ախպեր։ 1907 Առաջադրանքներ
Մայրենի
Քաղցր բառի համադրությամբ կազմի՛ր ուղիղ և փոխաբերական իմաստներով արտահայտված բառակապակցություններ՝ օգտագործելով հետևյալ բառազույգերը։ Քուն, միրգ, մեղր, ժպտալ, կյանք, թեյ, թխվածք, վերաբերմունք, շաքար։ Օրինակ՝ Ուղղակի իմաստով Փոխաբերական իմաստող Քաղցր մեղր Քաղցր ժպտալ Քաղցր միրգ Քաղցր քուն Քաղցր թեյ Քաղցր կյանք Քաղցր թխվածք Քաղցր վերաբերմունք Քաղցր շաքար
Կոտորակները կենցաղում, 15.02.2021
Առաջադրանք՝ Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի կիրառությունը կենցաղում։ (Խոհանցում)Ձեր ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեք կլոր կամ ուղղանկյունաձև գաթա, հաց, կամ պիցցա և դրա վրա բացատրեք կոտորակները։ Սկզբում ես կներկայացեմ, թե ինչպես եմ պատրաստում խնձորով թխվածք՝ Իսկ այստեղ ես արդեն կներկայացեմ կոտորակներով իմ խդիրները՝
Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը, 22.02.2021
Խելոքն ու հիմարը
Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝ — Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
Երկրի օդային հագուստը, անպայման դիտեք տեսանյութը վերջում :)
Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից, 18.02.2021
Այս խնդիրներով ես նաև կազմել եմ ֆլեշմոբ, այս հղումով կարող եք այն տեսնել https://forms.gle/GP9XKE9ujJ3UZzdJA Պոչատ աղվեսի մարմինը 80 սմ է, իսկ պոչը նրա մարմնի 1/2-րդ մասն է: Որքա՞ն սմ է աղվեսի փոչը: 80:2=40 Անխելք մարդու ուղեղը 10 գրամ է: Մյուս տարի անխելք մարդու ուղեղը 10 գրամով ավելացավ: 8 տարի անց որքանո՞վ կմեծանա անխելք մարդու ուղեղը,Continue reading “Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից, 18.02.2021”
Դիցաբանություն և առասպել
Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:ՀեթանոսContinue reading “Դիցաբանություն և առասպել”
Բարեկենդանի ծես
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:Continue reading “Բարեկենդանի ծես”
