Ուսումնասիրել եմ հետևյալ ուսումնական նյութերը՝ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ Բակտերիաներ և սնկեր Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը Բնագիտություն, Սնկեր Գյուղատնտեսություն Կարմիր Գիրք
Category Archives: Բնագիտություն
Կարմիր Գիրք
Բուսական և կենդանական աշխարհի տեսակների քչացման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու գործունեության հետ:
Բնագիտության մայիսյան ֆլեշմոբ 2021
Առաջադրանք.· Ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Երկրաշարժ
Պարարտանյութեր
Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները: Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ ՊարարտանյութերիContinue reading “Պարարտանյութեր”
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբերվում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանիներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսներում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
Բակտերիաներ և սնկեր
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանիները: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը: Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տեսանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ ևContinue reading “Բակտերիաներ և սնկեր”
Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը
Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։ ֆիլմ Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բնագիտություն, Սնկեր
Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
Կատու
Կատուները առեղծվածային կենդանիներ են, որոնք մարդկանց համար հանելուկային են համարվում։ Նրանք սովորաբար սիրող, շատ խելացի, շնորհակալ և յուրահատուկ կենդանիներ են։ Այժմ հետաքրքիր փաստեր կատուների մասին` 1. Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից է եղել, որ ընտելացել է։ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10․000 տարի առաջ` արևելքիContinue reading “Կատու”
Գյուղատնտեսություն
Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից: Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսության խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճիContinue reading “Գյուղատնտեսություն”
