Բնագիտության հաշվետություն

Ուսումնասիրել եմ հետևյալ ուսումնական նյութերը՝ Ջուրը բնության մեջ Աղբյուր, գետ, լիճ Ճանապարհորդություններ Աֆրիկայով Ավստրալիայի հայտնագործումը Հարթավայրեր, լեռներ, բլուրներ Հյուսիսային Ամերիկա մայրցամաք Հարավային Ամերիկա մայրցամաք Մայրցամաքներ, աշխարհամասեր ԵՎՐԱՍԻԱ Մարմիններ, նյութեր, մասնիկներ Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը Հայաստանում հանդիպող աղբյուրներից, գետերից, լճերից ուսումնասիրել եմ Սևանա լիճը և կազմել ուսումնական նյութ՝ Սևանա լիճ Գունավոր ծովերից ընտրել եմ ՎարդագույնContinue reading “Բնագիտության հաշվետություն”

Վարդագույն ծով

Հիլիեր (անգլերենով Hillier) աղի լիճ է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Միդլ Այլենդ կղզում։ Վարդագույն երանգի ջուր ունի։ Կղզին և լիճը հայտնաբերվել են 1802 թվականին, բրիտանական ծովագնաց Մեթյու Ֆլինդերսի առշավախմբի կողմից։ Ծովի ջրի գույնը մշտական է և չի փոխվում։ Ենթադրվում է, որ ջրի վարդագույն լինելու պատճառը պայմանավորված է աղիությամբ և առանձնահատուկ միկրոօրգանիզմներով, որոնք բնակվում են լճում, սակայն 1950 թվականի անցկացված փորձաքննությունները չեն հաստատել այդContinue reading “Վարդագույն ծով”

Բնագիտական փորձ հողի բաղադրության վերաբերյալ

Հողի բաղադրության վերաբերյալ նյութը կարող եք ընթերցել այստեղ՝ Մեզ սնող հողը Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա: Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյանContinue reading “Բնագիտական փորձ հողի բաղադրության վերաբերյալ”

Նախագիծ՝ դեղաբույսերը մեր կյանքում, ուրց

Ուրցը Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող դեղաբույս է։ Բացի որպես դեղաբույս օգտագործելուց, Հայաստանում շատ ընդունված է այս բույսից թեյ պատրաստելը։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։ Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ,Continue reading “Մայրցամաքներ, աշխարհամասեր”

ԵՎՐԱՍԻԱ

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակներըContinue reading “Մարմիններ, նյութեր, մասնիկներ”

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Design a site like this with WordPress.com
Get started