Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնումContinue reading “Ժողովուրդ, արքաներ, հերոսներ”

Ճամփորդություն Կոտայքի մարզ, պատում

Երեկ մենք դասարանով գնացել էինք Կոտայքի մարզ ճամփորդության։ Սկզբում գնացինք Նոր֊Հաճն քաղաք, որը անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով: Այնտեղ մենք այցելեցինք Ամեափրկիչ եկեղեցին և Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում 1920թ. թուրքական զորքի դեմ մղված հերոսամարտերին նվիրված հուշարձաը։ Այտեղ մենք շատ նկարվեցինք և եկեղեցում մոմ վառեցինք։ Հետո գնացիք ընկեր Սոնայի մանկության տունը, որտեղ բակում տարբեր խաղերContinue reading “Ճամփորդություն Կոտայքի մարզ, պատում”

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Գետամեջ, գյուղ ՀՀԿոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Կենտրոն։

Զատիկի պատրաստություններ

Ես շատ եմ սիրում Զատիկի տոնը և խոհանոցային պատրաստությունները տոնին ընդառաջ։ Այս տեսայութում ես ձու եմ ներկում, իսկ մյուսում տատիկիս հետ պատրաստում եմ չամիչով փլավ։ Տեսայութերը անցյալ տարվանն են, բայց ես դրանց շատ եմ սիրում։ Իսկ այս հղումով կարելի է կարդալ Սուրբ Զատիկի մասին։

Գինեգործությունը Հայաստանում, նախագիծ

Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի– Հայկական ժողովրդական ասացվածք Հայաստանում կան խաղողի շատ տեսակներ։ Հին դարերում այն համարվում էր որպես աստվածային միրգ։

Ասեղնագործություն

Ասեղնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար), գործվածք և այլ նյութեր զարդարելու արհեստ՝ ասեղի, թելի և մանվածքի կիրառությամբ։

Գառնի, Քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Գառնու տաճար

Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը: Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերըContinue reading “Գառնու տաճար”

Դիցաբանություն և առասպել

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ:  Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:ՀեթանոսContinue reading “Դիցաբանություն և առասպել”

Design a site like this with WordPress.com
Get started