Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր:Continue reading “Բարեկենդանի ծես”
Category Archives: Հայրենագիտություն
Տեառնընդառաջ
Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու`Continue reading “Տեառնընդառաջ”
Ճամբարային օրագիր 21.01.2021 (այցելություն Ժողովրդական արվեստի թանգարան)
Չորեքշաբթի, 21֊ը հունվարի Այսօրվա ճամբարային օրը մենք անցկացրեցինք Ժողովրդական արվեստի թանգարանում։ Մենք նստեցինք երթուղային և շարժվեցինք դեպի թանգարան: Ես հիանում էի ձյան սպիտակ շերտով, որը ծածկել էր մեր Երևանը: Արվեստի թանգարանը ինձ շատ դուր եկավ։ Այստեղ մենք տեսանք հին հայկական խաչքարեր, գորգեր, կարպետներ, փայտից և մետաղից պատրաստված տարբեր իրեր, կավից պատրաստված կճուճներ և արձանիկներ, միկրոքանդակներ։Continue reading “Ճամբարային օրագիր 21.01.2021 (այցելություն Ժողովրդական արվեստի թանգարան)”
Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները
Սովորաբար մենք շատ երկար էնք պատրաստվում Ամանորին, քանի որ դա մեր ամենասիրելի տոնն է։ Ես շատ եմ սիրում մասնակցել Ամանորյա գնումներին։ Ամեն տարի մենք գնում ենք մի քանի նոր խաղալիք և զարդարանքներ, դա ընտանեկան ավանդույթ է, բայց դա չի նշանակում, որ հին խաղալիքներով չեմ զարդարում տոնածառը։ Ես շատ եմ սիրում զարդարել տոնածառը և ամբողջ բնակարանը,Continue reading “Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները”
Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին
Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտըContinue reading “Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին”
Լեգենդ եղևնու մասին
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:
Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ
Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` թզուկներից մինչև խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է հռոմեական եկեղեցու քահանա Նիկողայոսին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով:
Ամանոր
Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։
Հայրենագիտության հաշվետություն 4-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար
Այստեղ ես հերթով կներկայացնեմ Հայրենագիտության առարկայից իմ ստացած գիտելիքների մասին։ Ես իմացա հայերի նախահայր Հայկի մասին, թե ինչպես է նա կռվել Բելի հետ և պաշտպանել մեր հայ ազգը։ Հայկը հաղթել է, որոհետև որ նա շատ֊շատ հզոր էր։ Իմացա նաև Բաբելոնյան աշտարակի և մարդկանց տարբեր լեզուներով խոսելու մասին։ Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Էրեբունի բերդաքաղաքի մասին,Continue reading “Հայրենագիտության հաշվետություն 4-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար”
Տարբեր երկրների Ամանորի ամենատարօրինակ սովորույթները
Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն տարբեր երկրներում, ընդ որում դրանցից մի քանիսը կարող են մի քիչ տարօրինակ թվալ: Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր ազգերի ամենատարօրինակ ու արտասովոր ամանորյա ավանդույթներից մի քանիսը:
