Իմ ծագման մասին

Բարև ձեզ։ Ես Ռուբեննը եմ։ Ես ծնվել և ապրում եմ Երևանում, բայց ես ծագումով լոռեցի եմ, քանի որ իմ նախնիները ապրել են Լոռվա մարզում։ Հայրիկս ծնվել է Ալավերդի քաղաքում, իսկ պապիկս Լոռվա մարզի Այգեհատ գյուղում։ Ես սիրում եմ իմ պապական գյուղը և հաճախ իմ ամառային արձակուրդներն այնտեղ եմ անցկացնում։

Ծագումով որտեղի՞ց ես

«Ծագումով որտեղի՞ց ես»։ Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։

Հայկ և Բել

Հայկ Նահապետի արձանը Երևանում (1970 թ., քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան) «Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) պատմություններում: «Հայկ և Բել» ավանդավեպի հիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի`  Ասորեստանի թագավոր Բելի հետ: Այս առասպելը իմաստը իրենց անկախությունն ու երկիրըContinue reading “Հայկ և Բել”

Հայաստանն իմ հայրենիքն է

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա`Continue reading “Հայաստանն իմ հայրենիքն է”

Հայաստանի հարևան պետությունները

Հայաստանի հարևան պետություններն են՝ հյուսիսում՝ Վրաստան, մայրաքաղաքը Թբիլիսի, արևելքում՝ Ադրբեջան, մայրաքաղաքը Բաքու, հարավ–արևելքում՝ Արցախ, մայրաքաղաքը Ստեփանակերտ, հարավում՝ Իրան, մայրաքաղաքը Թեհրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան, որը պատկանում է Ադրբեջանին, արևմուտքում՝ Թուրքիա, մայրաքաղաքը Անկարա

Ճամփորդում ենք

Անվանում ։ Ամբերդ անունը ծագել է փոփոխման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ[3]։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով: Աշխարհագրություն։ Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 8 մ[1]։ ԱռաջացելContinue reading “Ճամփորդում ենք”

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ,Continue reading “ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ”

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

Մարզը դա վարչատարածքային միավոր է: Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզկենտրոնը, որը սովորաբար տվյալ մարզի ամենամեծ քաղաքն է լինում։ Հայաստանի մարզերը տասն են։ Ստորև ներկայացված են Հայաստանի մարզերը և իրենց մարզկենտրոնները՝

Ընտանեկան նախագիծ․ Իմ ազգանվան պատմությունը

Շահվերդյան ազգանունը առաջացել է «շահ» և «վերդի» բառերից, ինչը թարգմանելով պարսկերենից նշանակում է շահի, այսիսնք արքայի, կողմից տրված։ Իսկ տրվել է ոչ ավել ոչ պակաս ազնվականի կոչում։ Այսինքն ես՝ Շահվերդյան Ռուբենս, ազնվական տոհմից եմ։ Շահվերդյանները երկար տարիներ բնակվել են Գանձակում (այժմ Ադրբեջանի տարածքում), բայց 1700-ական թվականներին ստիպված են եղել այնտեղից տեղափոխվել, քանի որ պարսից շահըContinue reading “Ընտանեկան նախագիծ․ Իմ ազգանվան պատմությունը”

Design a site like this with WordPress.com
Get started