Առաջադրանք 1.Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն: Մեղուն խեղդվում էր լջակի մեջ։ 2.Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց: Աղավնին եկավ օգնության։ Նա գցեց տերևը ու փրկեց մեղվին։ 3. Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն: Մեղուն կծեց որսորդի չեռքը և փրկեց աղավնուն, քանի որ որսորդը ուզում էր սպանել անմեղ աղավնուն։ 4. Քո կարծիքով ինչի՞Continue reading “Ղազարոս Աղայան․ «Մեղուն և Աղավնին»”
Category Archives: Մայրենի
Իմ անվան պատմությունը
Մայրիկիս օգնությամբ ես այսօր շատ նոր բան իմացա իմ անվան մասին։ Ուսումնասիրեցի իմ անվան պատմությունը և իմացա, որ այն հին հրեական ծագում ունի: Այ թե ինչ գտա ես համացանցից հետևյալ հղումով՝ «Ռուբեն անունը հրեական ծագում ունի. եբրայերեն «Ռեուվեն» բառը «տեսե’ք, տղա’ է» նշանակում: Հինկտակարանային Ռուբենը Հակոբի առաջին տղան է, որը հետագայում դառնալու է Իսրայելի տասներկու ցեղերից մեկի հիմնադիրը:»
Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի
Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակուContinue reading “Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի”
Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց._ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում: Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկըContinue reading “Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան”
Սուրբ Զատիկին ընդառաջ
Այս տեսանյութում ես պատմում եմ, թե ինչպես են մեր ընտանիքում զատկական ձու ներկում ։ Շնորհավ՛ր Սուրբ Զատիկ։
Ես Ռուբենն եմ
Ես Ռուբենն եմ, ես շատ եմ սիրում կենդանիներին և բնությունը։ Ես շատ եմ ուզում ունենալ ընտանի կենդանիներ, բայց ծնողներս ինձ թույլ չեն տալիս բնակարանում շուն կամ կատու պահել։ Դրա համար ես ամառները անցկացնում եմ գյուղում, որտեղ իմ հայրիկի տատիկն է ապրում։ Այնտեղ ես երկու կատու ունեմ՝ մեկը մեծ, մյուսը այնքան փոքր, որ տեղավորվում է ձեռքիContinue reading “Ես Ռուբենն եմ”
Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը
Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան,Continue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը”
Թռչող ձվիկը
Ռուբեն Շահվերդյան Մի օր Զատիկի տոնին մի շատ գեղեցիկ ներկված ձվիկ որոշեց, որ ինքը չի ուզում, որ իրեն ուտեն։ Այն ժամանակ, երբ նա մտածում էր այդ մասին, չգիտես թե որտեղից ձվիկի մոտ հայտնվեցին թևեր ու ձվիկը սկսեց թռչել տանով մեկ։ Մեկ էլ նա տեսավ, որ տան պատուհանը բաց է և արագ դուրս փախավ պատուհանից։ ՆաContinue reading “Թռչող ձվիկը”
Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»
Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում էContinue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»”
