Առյուծը և կենդանիները Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա. — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։ Պատասխանում են. — Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։ Աղբյուրը՝ http://www.tarntercum.ru/2015/07/blog-post_44.html
Category Archives: Մայրենի
10 մայիսի 2021թ.
Կատարել տեքստային առաջադրանքները։ Կամակոր թագավորը Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:Continue reading “10 մայիսի 2021թ.”
Իմ ընկերը Ռաֆայելը
Իմ ընկեր Ռաֆաելը գանգուր մազերով, միջահասակ, նիհար տղա է: Նա մեր դասարան է եկել չորրորդ դասարանում: Ռաֆայելը հազվադեպ է դասերին մասնակցում, նա մեր ու ընկեր Ռիմայի օգնությամբ սովորում է հաշվել, գրել, կարդալ: Նա մի քիչ նման է փոքրիկ երեխայի, քանի որ շատ է սիրում խաղալ և դասերը խաղի ձևով է միայն անում: Ռաֆաելը չի սիրումContinue reading “Իմ ընկերը Ռաֆայելը”
Մեծամիտ գետը
Կատարել տեքստային առաջադրանքները։ Մեծամիտ գետը Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։ Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէրContinue reading “Մեծամիտ գետը”
Մայրենի առաջրադրանք, 30.04.2021
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․ -Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։ -Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։ Իսկ մյուսContinue reading “Մայրենի առաջրադրանք, 30.04.2021”
Ինքնաստուգում 1
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ Աշխարhում ոչ մի թռչուն այնքան չի սիրում հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։Continue reading “Ինքնաստուգում 1”
Ինքնաստուգում 2, 26.04.2021
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան, չորս կողմից կմոտենանք արևին և ոստայնով կծածկենք նրան։
Հնարագետ Ջուլհակը
Ղազարոս Աղայան Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսմանContinue reading “Հնարագետ Ջուլհակը”
Ծույլ տղա, Ղազարոս Աղայան
Առակ Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:Ի՞նչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ անելու.Continue reading “Ծույլ տղա, Ղազարոս Աղայան”
Երիտասարդ խեցգետինը
Ջաննի Ռոդարի Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում. Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ վարժվեց:Continue reading “Երիտասարդ խեցգետինը”
