Ինչպես անցկացրեցի իմ գարնանային արձակուրդները

Իմ գարնանային արձակուրդները ես շատ լավ անցկացրեցի։ Ես գնացել եմ բադմինտոնի, կառատեի և մաթեմատիկայի պարապմուքների։ Դա շատ֊շատ հավես էր։ Ես ամեն օր գնում էի տարբեր տեղեր, միայն մեկ օր եմ տանը մնացել։ Ես բադմինտոնի պարապմուքներն անցկացնում էի մեր բակի դպրոցում, իսկ մնացած պարապումքները՝ Արևմտյան դպրոցում 🙌👍😊😁😏😎🙂։ Ես շատ հավես անցկացրեցի իմ գարնանային արձակուրդները👍👍👍👍👍։

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։ Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելումContinue reading “Բնության զարթոնքը”

Մայրենի

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։ Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր։ Երկուս էլ մեկ սանրի կտավ են։  Երկու ոտքը մեկ անել։ Հինգ մատի պես իմանալ։ Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։ Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։ Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։ Հազար կա մեկContinue reading “Մայրենի”

Երկարաթև չղջիկ

Սովորական երկարաթև չղջիկ ,ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում համարվում է հարավային մարզերի բնակիչ, հազվադեպ (շոգ տարիներին) հանդիպում է նաև հյուսիսային մարզերում (օրինակ՝ Սևանա լճի ափերին)։ Բնակվում է քարանձավների ժայռաճեղքերի, շենքերի և եկեղեցիների տանիքների, նկուղների այն մասերում, որտեղ խոնավ է։ Մարմնի երկարությունը 50-59 մմ է, պոչինը՝ 47-59 մմ, նախաբազկինը՝ 46 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 15 գ։ Ականջները շատ փոքր են, եռանկյունաձև,Continue reading “Երկարաթև չղջիկ”

Մայրը ֊ մայրենիի քննություն

Ծիծեռնակը բույն  էր շինել մեր տան կտուրին։ Ամեն գարնան վերադառնում էր հարավից և սկսում վերանորոգել բույնը։ Ծիծեռնակի վերադարձը ուրախություն էր պարգևում մեզ։ Նա իր զվարթ և քաղցր ձայնով ծլվլում էր մեր կտուրի տակ։ Որոշ ժամանակ հետո լսվում էր ճուտիկների ուրախ ճիչը։ Մայր ծիծեռնակը իր կտուցով կեր էր բերում ձագուկների համար։

Լեգենդ «Փուշը, անբախտ քաղաքը ու քաղաքի անբախտ բնակիչները», դիտեք նաև տեսանյութը

Լինում է չի լինում մի փուշ։ Նա շատ էր ուզում կառուցել քաղաք բոլոր միջատների և բզեզերի համար և մի օր նա այդպես էլ արեց։ Նա կառուցեց մի հրաշալի քաղաք, որտեղ կային փոքրիկ տներ և սրճարաններ, գեղեցիկ խոտեր և ծաղիկներ։ Նա շատ երջանիկ էր, որ կառուցել է իր հիանալի քաղաքը, և նա կանչեց բնության բոլոր միջատներինContinue reading “Լեգենդ «Փուշը, անբախտ քաղաքը ու քաղաքի անբախտ բնակիչները», դիտեք նաև տեսանյութը”

Անբախտ վաճառականներ, Լեգենդ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկանԹե՝ ե՜կ դառնանք վաճառական:Ասին ու խելք-խելքի տըվին,Հավան կացան, պայման դըրին.Շատ միտք արին, թե ինչ անեն,Վերջը եկան Փըշի մոտը,Ընկան նըրա ձեռն ու ոտը,Ու մուրհակով,Շահով, կարգով,Փող վեր առան բավականին,Ինչքան պետք էր իրենց բանին:

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Մի գյուղացի իրենց գյուղումԽանութ սարքել, բան էր ծախում։Օրվան մի օր մոտիկ գյուղից,Մահակն ուսին, շունն ետևից Ներս է մտնում մի զըռ չոբան.— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,        Մեղրը չունե՞ս,        Մի քիչ տաս մեզ։— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Design a site like this with WordPress.com
Get started