Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։ արագ, բնական, արքա, բանիմաց, զավակ, դիմակ, դանակ, գովազդ, զգեստ, թութակ, թակարդ։ Արքա, արագ, բանիմաց, բնական, գովազդ, դիմակ, դանակ, զավակ, զգեստ, թակարդ, թութակ:
Category Archives: Մայրենի
ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
Բարի լուսի զանգեր զարկինԶընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.Լուսը բացվեց մեր աշխարհքինՃըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հովտում առուն խոխոջում էԳըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.Քամին բարակ շընկշընկում էԶըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Կռունկն եկավ երամ կապած Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,Կաքավ քարին տաղ է կարդում,Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հարսն ու աղջիկ հանդերն ելանՇորորալեն անո՜ւշ, անո՜ւշ. Ծաղկանց բուրմունքն անմահականՍըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Մայրը
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որContinue reading “Մայրը”
Մայրենի. առաջադրանք 25.02.2021
Կազմի՛ր բառեր՝ լրացնելով բաց թողնված վանկերը։ -բույր, -վիվ, -ճառ, -բակ, -թակ, -տակ, -դեհ, -թեռ, -ղուկ, -րոն, -ծուն։ Համ-բույր, հո-վիվ, օ-ճառ, բամ-բակ, թու-թակ, հըր-դեհ, թի-թեռ, հե-ղուկ, կիտ-րոն, մա-ծուն:
ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ
Է՜յ կանանչ ախպեր,Է՜յ ճանանչ ախպեր,Արի՜, քեզ հետ բե՛րԱրևի շողեր. Բեր անուշահոտԾիլ, ծաղիկ ու խոտ,Կարկաչուն վըտակ,Երկինք կապուտակ,Խատուտիկ հավքեր, Զրընգան երգեր,Գառների մայուն,Խաղ, ուրախություն․Է՜յ կանանչ ախպեր,Է՜յ ճանանչ ախպեր։ 1907 Առաջադրանքներ
Խելոքն ու հիմարը
Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝ — Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
Գետակը, Հովհաննես Թումանյան
ԳԵՏԱԿԸ— Ո՞ւր ես վազումԱյդպես արագ,Ա՜յ դու կայտառ,Սիրուն գետակ.Կանգ առ, խաղանքԷս ծառի տակ։ «Չէ՛, փոքրիկըս,Գնամ պիտի.Տե՛ս ջաղացըԳյուղի մոտի,Պետք է ուժ տամ,Որ պըտըտի։ Ցածն էլ հովտումԱնուշահոտԻնձ են մնումԾաղիկ ու խոտ,Հոգնած-ծարաՏավարն ու հոտ։ Սառն աղբյուրըԲարձըր սարիԴրանց համարԷ ինձ տալիԻր զով ջուրըԿըլկըլալի։ Իսկ կամուրջիՏակն էլ որ գա,Կա լվացքըՊառավ կընկա,Պետք է լվամՔանի լույս կա։ Դե՜, տեսնո՞ւմ ես,Մնա՛ս բարով,Ճամփաս ցանածՀազար գործով.ԴադարContinue reading “Գետակը, Հովհաննես Թումանյան”
Ինչպես ես ճանաչեցի Հովհանես Թումանյանին🤔🤔🤷
Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, երբ ճանաչեցի Հովհաննես Թումանյանին, որովհետև ինձ թվում է՝ ես նրան միշտ եմ ճանաչել: Նա շատ հայտնի գրող է: Նա այնքան շատ հեքիաթներ, բանաստեղծություներ է գրել, որ ես նույնիսկ չեմ հիշում, թե որ հեքիաթն եմ առաջին անգամ կարդացել: Իմ սիրելի հեքիաթը <<Քաջ Նազար>> հեքիաթն է: Ես արդեն ինքս եմ կարդում ՀովհաննեսContinue reading “Ինչպես ես ճանաչեցի Հովհանես Թումանյանին🤔🤔🤷”
Մոծակն ու մրջյունը
Նկարի հեղինակ՝ Միլենա Հարությունյան
Գրերի գյուտը
Հազար վեց հարյուր տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատը ցնծության մեջ էր։ Քաղաքի փողոցներն ու հրապարակները տոնական տեսք էին ստացել։ Ամենուրեք փողփողացող գույնզգույն դրոշներ էին, վարդեր, տոնականորեն հագնված մարդիկ։ Հրապարակում բարձր ու ուրախ երգեր էին հնչում։ Մարդիկ մեծ տոնի առթիվ շնորհավորում էին միմյանց։ Մայիսյան այդ պայծառ առավոտ հայ ժողովուրդը առաջին անգամ նշում էր հայերեն տառերի գյուտիContinue reading “Գրերի գյուտը”
