Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Գետամեջ, գյուղ ՀՀԿոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում կա XIV դարին թվագրվող եկեղեցի՝ Կենտրոն։

Continue reading “Ճամփորդում ենք Կոտայքի մարզ”

Մայրենի առաջադրանքներ, 13.04

Կատարե՛լ առաջադրանքները։

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ ավելացնելով ( ինչպիսի՞ և որտե՞ղ) հարցերին պատասխանող լրացումներ։

Աղջիկը պարում է։ Սիրուն աղջիկը պարում է դպրոցում:

Երեխաները խաղում են։ ճարպիկ երեխաները խաղում են այգում

Շնիկը վազվզում էր։ Փոքրիկ շնիկը վավզում էր տանը:

Քամին սուլում է։ Ուժեղ քամին սուլում է քաղաքում:

Պատմողական նախադասությունները դարձրո՛ւ հարցական։

Մրջյունը աշխատասեր միջատ է։ Մրջյունը աշխատասե՞ր միջատ է։

Առյուծը կենդանիների արքան է։ Առյուծը կենդանիների արքա՞ն է։

Գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խոտ է ուտում։

Բացատրի՛ր դարձվածքները։

երես դարձնել-լքել, արհամարհել

երես առնել-չափը կորցնել

ձեռք առնել-ծաղրել

մեջք մեջքի տալ-իրար օգնել

բախտը ժպտալ-հաջողություն ունենալ

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

բառ

ջուր

գիրք

խաղ

սենյակ

հեքիաթ

գույն

բառախաղ, հեքիաթագիրք, ջրագույն, խաղասենակ։

Թվական

1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12․546, 68, 95, 15, 58, 697, 89:

հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասերկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, տասնհինգ, հիթսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը։

Continue reading “Թվական”

Страна, где все слова начинаются с «не»

Страна, где все слова начинаются с «не»

  1. Прочитайте сказку.
  2. Выпишите незнакомые слова и составьте предложения.
    • Мальчик точил карандаши перочинным ножом.
    • Я рассматривал в журнале смешные карикатуры.
  3. Сочините несколько слов с «не»
    • некомпьютер, некомпот, недверь, немашина, несалфетка, нелекарство, немир.

05.04-09.04, Lesson 1, Easter in our family

Easter is the one of the most favorite holidays in my family. We celebrate it with all family members. We start celebrating by preparing traditional delicious food. On Friday evening we color eggs and bake cupcakes, prepare rice with plum and other yummy food. Then we go to the church to the ceremony called Candlelight and bring the light from church to our home. Then we decorate the table and start celebration – we brake the eggs and compete with each other. My family members drink wine and congratulate each other by saying “Christ is risen, truly risen!”.

Չարլի Չապլինը

Տանը
Ընթերցել տեքստը և կատարել 1-5-րդ առաջադրանքները։
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը


Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնoրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և ,արտասվում եմ ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Continue reading “Չարլի Չապլինը”
Design a site like this with WordPress.com
Get started