Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:

Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    • Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղ է։ Այն բաղկացած է բուսաբուծությունից և անասնապահությունից։
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    • Բուսաբուծությունը զբաղվում է մշակաբույսերի բուծմամաբ։ Սննդամթերք ստանալու համար մարդը աճեցնում է ցորեն, կարտոֆիլ, բրինձ, սուրճ, թեյ, բանջարեղեն, միրգ և այլն։
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
    • Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ։
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
    • Բուսաբուծություն֊հաց, լոլիկ, գազար, կարտոֆիլ, բրինձ, թեյ, խնձոր, վարունգ, նարինջ, մանդարին, բանան, նուշ, արևածաղիկի սերմեր, կակաո, չամիչ, չրեր և այլն։
    • Անասնապությունից ստացված մթերք֊ձու, կաթ, հալած պանիր, շոկոլադ, մածուն, կաթնաշոռ, ձկնկիթ, կարագ, մեղր, յոգուրտ, կեֆիր, և այլն, միայն միս չեմ սիրում։
  1. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
    • Անասնապահության համար մարդը և ոպես կեր օգտագործում է բնության բարիքներ և իր աճեցրած բույսերը։
  2. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև։
    • Երկուսն էլ տնտեսության խոշոր ճյուղեր են։

Ինչպես անցկացրեցի իմ գարնանային արձակուրդները

Իմ գարնանային արձակուրդները ես շատ լավ անցկացրեցի։ Ես գնացել եմ բադմինտոնի, կառատեի և մաթեմատիկայի պարապմուքների։ Դա շատ֊շատ հավես էր։ Ես ամեն օր գնում էի տարբեր տեղեր, միայն մեկ օր եմ տանը մնացել։ Ես բադմինտոնի պարապմուքներն անցկացնում էի մեր բակի դպրոցում, իսկ մնացած պարապումքները՝ Արևմտյան դպրոցում 🙌👍😊😁😏😎🙂։

Ես շատ հավես անցկացրեցի իմ գարնանային արձակուրդները👍👍👍👍👍։

Armenian flag

My name is Ruben Shahverdyan. I am from Armenia. It’s a very old country. My country’s flag is red, blue and orange. Colours on the flag of Armenia come from Lusinyan`s dynasty flag (royal dynasty of Cilicia’s kingdom). Red colour means the Armenian people’s struggle for survival. Blue colour means the colour of peaceful skies. Orange symbolizes the creative talent and hard-working Armenian people.

The flag of Lusinyan’s dynasty, 14th century

Ուսումնական գարուն 2021

1․Հետաքրքրաշարժ խնդիրներ

4-5-րդ դասարանի սովորողներ, լուծեք նաև հետաքրքրաշարժ խնդիրներ, որից հետո ինքներդ առաջարկեք այլ հետաքրքրաշարժ խդիրներ։ Ձեր առաջարկած խնդիրներից մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբը՝ google forms-ով, կկազմի ֆլեշմոբ։

1.Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 6 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։

Լուծում՝

Այդ թիվը փնտրեցինք վեցի պատիկ երկնիշ թվերի մեջ և գտանք, որ 54 էր, քանի որ 5+4=9, 54։9=6

Պատ․՝ 54

2․Նարեն և Արմենը միասին կշռում են 80 կգ, Նարեն և Նարեկը՝ 75 կգ, Արմենն ու Նարեկը՝ 85 կգ։ Որքա՞ են կշռում Նարեն, Արմենն ու Նարեկը միասին։
Լուծում

1)75+85+80=240

2)240:2=120

3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:

1)11-10=1

2)10:2=5

Պատ․՝ 5

4․Աննան, Բելան և Գոհար մասնակցում են տարբեր խմբակների՝ պարի, երգի, թատրոնի: Այն հարցին, թե ո՞վ ո՛ր խմբակին է մասնակցում, նրանք պատասխանեցին.
Աննա. – Ես՝ պարի:
Բելա. – Ես պարի խմբակում չեմ:
Գոհար. – Ես երգի խմբակում չեմ:

Ո՞վ ո՛ր խմբին է մասնակցում, եթե երեք պատասխանից մեկը ճիշտ է, երկուսը՝ ոչ:

Լուծում

Աննա՝ երգ

Բելա՝ պար

Գոհար՝ թատրոն

5) 6781253 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։

6+7+8+1+2+5+3=32

32-5=27, ուրեմն պետք է ջնջել 5 թվանշանը ու կստանանք

678123 թիվը։

6․Արամը, Մերին, Սոնան, Դավիթը և Եվան հերթ են կանգնել: Արամը կանգնած է Մերիից առաջ, բայց Եվայից հետո: Սոնան և Եվան հարևաններ չեն: Եվան, Արամը և Սոնան Դավիթի կողքին չեն: Ի՞նչ հերթականությամբ են նրանք կանգնած։

Լուծում

Եվա, Արամ, Սոնա, Մերի, Դավիթ

7․ Փորձիր 8 հատ 1-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ ամենափոքր եռանիշ թիվը։

111-11x1x1x1=100

8․ Մեկ ձողիկը տեղափոխիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն․

VII-I=IV սա սխալ է,

ճիշտ տարբերակն է ՝ VII-I=VI

XII+I=X սխալ է,

ճիշտ տարբերակն է ՝ XII-I=XI

9․ 2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 16 ձուկ։

Լուծում

2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ, ուրեմն

4 ձկնորս 3 րոպեում ուտում են 4×2=8 ձուկ

4 ձկնորս 3×2=6 րոպեում ուտում է 8×2=16 ձուկ

Պատ․՝ 6 ր

10․ 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 15 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

1)15+6+6=27

2)27+6+6=39

11․ 4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կդառնան 19 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
1)19-4-4=11

1)11-4-4=3

2. Ինքնաստուգումներ՝

Ինքնաստուգում 1

Ինքնաստուգում 4

Ինքնաստուգում 8

3.Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։

(Խոհանցում)Ձեր ընտանիքի անդամների հետ միասին պատրաստեք կլոր կամ ուղղանկյունաձև գաթա, հաց, կամ պիցցա և դրա վրա բացատրեք կոտորակները։

Սկզում ես կներկայացեմ, թե ինչպես եմ պատրաստում խձորով թխվածք՝

Իսկ այստեղ ես արդեն կներկայացեմ կոտորակներով իմ խդիրները՝

Գինեգործությունը Հայաստանում, նախագիծ

Գինեգործություն… – Սվետլանա Մելքումյան
Գինեգործություն

Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնիՀայկական ժողովրդական ասացվածք

Հայաստանում կան խաղողի շատ տեսակներ։ Հին դարերում այն համարվում էր որպես աստվածային միրգ։

Continue reading “Գինեգործությունը Հայաստանում, նախագիծ”

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Continue reading “Բնության զարթոնքը”

До первого дождя

Таня и Маша были очень дружны и всегда ходили в детский сад вместе. Один раз, когда девочки шли по улице, начался сильный дождь. Маша была в плаще, а Таня в одном платье. Девочки побежали.

Continue reading “До первого дождя”
Design a site like this with WordPress.com
Get started