Մի oր, երբ որ Արեգը քնած էր, մի կախարդ մոտեցավ և իր վրա լցրեց կախարդական փոշի, և Արեգը հայտնվեց սեբաստացիների աշխարհում: Երբ Արեգը արթնացավ, նա տեսավ, որ հայտնվել է անծանոթ դպրոցում: Երբ նա տեղափոխվեց, շատ ուժեղ ձայն եկավ, և բոլոր սովորողները դուրս թափվեցին: Նրանք ծանոթացրեցին Արեգին իրենց դպրոցի հետ՝ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է օգտվել համակարգչից, նրա համար բլոգ բացեցին և առաջարկեցին իր ճամփորդությունների մասին բլոգում հրապարակումներ անել, որպեսզի բոլորը իմանան, թե որ աշխարհում նա ինչ հետաքրքիր բաներ է տեսել: Հետո նրանք միասին խոհանոցում ուտելիք պատրաստեցին և միասին ուրախ կերան, բակում մի քանի ծառ տնկեցին, մաքրեցին բակը և վերջում հեծանիվ վարեցին և հաճույքով լողացին լողավազանում: Հաջորդ օրը սեբաստացիները Արեգին իրենց հետ ճամփորդության տարան և Արեգը շատ ուրախացավ: Երբ նա հրաժեշտ էր տալիս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, նա ասաց. -Ցտեսություն սեբաստացիներ, ես անպայման նորից կգամ:
Մենք այսօր ճամբորդեցինք աշխարահրջակ նկարիչ-ստեղծագործ Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանը: Սերգեյ Փարաջանովի թանգարան, հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։ Սերգեյ Փարաջանովը շատ տաղանդավոր և հայտնի նկարիչ է, նա ոչ պիտանի իրերից սարքում էր տարբեր ստեղծագուծություն: Նա կտրտում և կպցնում էր նկարներին թղթից պատրաստաց փոքրիկ պատկերներ: Փարաջանովը ապակիներից կպցնում և գեղեցկանցում էր իր արվեստը:
Աղվեսը, ինչպես հեքիաթներում և առակներում, այնպես էլ իրականում խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Իր կյանքը փրկելու համար, սնունդ հայթայթելու համար նա ունակ է ամեն մի հնարամտության։ Աղվեսը նաև հետաքրքրասեր է, և հենց դա էլ երբեմն վնասում է նրան․ քիթն ամեն տեղ խոթելու սովորության պատճառով նա կարող է և չնկատել վտանգը։
Ավղեսները սուր լսողություն, տեսողություն և հատկապես հոտառություն ունեն: Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել ու հրաշալի քողարկվել: Իսկ լսողությունն օգնում է հատկապես ձմռանը․ աղվեսը սրում է ականջներն ու լսում անգամ խոր ձյան տակ թույլ ծվծվացող մկների ձայնը։
Հայտնի է աղվեսի 9 տեսակ, բայց Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը:
Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:
Աղվեսն ապրում է միայնակ, սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով և խոշոր միջատներով, սակայն նրա հիմնական սնունդը մկներն ու մյուս մանր կրծողներն են։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող՝ մեծ օգուտ է բերելով գյուղատնտեսությանը:
Թեպետ աղվեսը գիշատիչ է, սակայն ամռանը սնվում է նաև որոշ բույսերով:
Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս, իսկ 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում՝ շարունակելով ապրել առանձին:
Առաջադրանքներ՝
1․Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Աղվեսները ինչպե՞ս են կարողանում ժամանակին փախչել թշնամուց։
Թշնամու հոտը նրանք զգում է շա՜տ հեռվից և հասցնում ժամանակին փախչել
Տեքստից օգտվելով՝ նկարագրիր աղվեսի արտաքինը։
Աղվեսի պոչը թավ է ու երկար, մորթին՝ խիտ ու փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն կամ այլ երանգներով:
Ինչպե՞ս է աղվեսը օգուտ բերում գյուղատնտեսությանը։
Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար վնասատու կրծող:
Որտե՞ղ է ապրում աղվեսը։
Աղվեսն ապրում է գետնափոր բներում, որոնք կառուցում է բլրալանջերին, բայց այդ խորամանկը նաև զբաղեցնում է այլ կենդանիների բները:
Դպրոցում իմ ամենասիրելի վայրը դա ագարակն է: Առաջին անգամ ես տեսա մեր ագարակը դեռ նախակրթարանում և շատ հիացա նրանով: Ես շատ եմ սիրում մեր ագարակը, որովհետև այնտեղ կան տարբեր կենդանիներ: Օրինակ՝ ձիեր, պոնի, շներ, մեղուներ, սիրամարգ և այլն: Ես շատ եմ սիրում կենդանիներին՝ հատկապես ձիերին: Նրանք շատ հպարտ կենդանիներ են և հավատարիմ ընկերներ: Երբ փոքր էինք, մեզ ագարակում թույլ էին տալիս կերակրել ձիերին և անգամ ձի վարել: Հետո արդեն մենք այդքան էլ հաճախ չէինք գնում ագարակ, բայց ես միևնույն է շատ եմ սիրում այն և միշտ հաճույքով եմ հիշում: Այս տարի նույնպես մենք մի խումբ երեխաներով գնացինք ագարակ կենդանիներին խնամելու և ագարակը կարգի բերելու: Ես և իմ ընկերները այդ օրը լավ չարչարվեցինք, բայց շատ հետաքրքիր օր անցկացրեցինք, քանի որ հաճելի է կենդանիներին խնամելը՝ դա շատ պատասխանատու աշխատանք է: Հետո մեզ այնտեղ պատմեցին հովվաշների մասին: Մեր ագարակային օրերը միշտ անցել են շատ ուրախ և հաճելի:) :
Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։ Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:
Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետակա նորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:
«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»
Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր: