Հունվարի 11-ը երկուշաբթի է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի հունվարի 28-ը:
Հաջորդ երկուշաբթին՝ 11+7=18
երկուշաբթի 18+7=25, ուրեմն 26-ը կլինի երեքշաբթի, 27-ը կլինի չորեքշաբթի, 28-ը Հինգշաբթի
Պատ.՝ Հինգշաբթի
2․Երեք կիլոգրամ ալյուրից կարելի է թխել 50 միանման գաթա: Յոթ ու կես կիլոգրամ ալյուրից քանի՞ այդպիսի գաթա կթխվի:
1)2×50=100 գաթա 6 կգ
2)50:2=25 գաթա 1 կգ 500 գ
3)100+25=125` 7 կգ 500 գ
Պատ.՝ 125
3․ Դդմախաղի ժամանակ Գայանեն, Գևորգը, Տիգրանը և Էլլան միասին խաղաղացին 10 տարբեր խաղեր, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր մենակ: Ամենաշատ խաղերը Գայանեն խաղաց, իսկ ամենաքիչը՝ Էլլան։ Տղաները միասին քանի՞ խաղ խաղացին:
1)5+2+2+1=10
Գայանե ՝ 5 էլլա` 1, տղաների խաղերի գումարը 2+2=4
10=1+4+2+3
Գայանե ՝ 4, էլլա` 1, տղաների խաղերի գումարը 3+2=5
Պատ.՝ 4,5
4․ Դդումներ գնելու համար Կառլենն ուներ 1000 դրամ։ Մեծ դդումն արժեր 200 դրամ, իսկ փոքր դդումը՝ 150 դրամ։ Տաբեր չափերի ամենաշատը քանի՞ դդում կարող է գնել այդ գումարով:
2 մեծ 4 հատ փոքր
2+4=6
5․Դդմագլոր խաղի համար Հյուսիսային դպրոցի երկու ջոկատներ դդումներ ունեին: Եթե առաջին ջոկատը 2 դդում փոխանցի մյուս ջոկատին, ապա իր մոտ կմնա 2 անգամ ավելի քիչ դդում, քան մյուս ջոկատում, իսկ եթե երկրորդ ջոկատը 2 դդում փոխանցի առաջինին, ապա երկու ջոկատներում կլինեն հավասար քանակությամբ դդումներ։ Յուրաքանչյուր ջոկատ քանի՞ դդում ուներ:
1)2+2=4
2)2+4+2=8
3)8+2=10
4)10+4=14
6․ Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։
5, 1, 2
7․Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։
4+5+6+1 լինում է 16
8․Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։
1)19-7=12
2)16-7=9
3)12+9+7=28
9․Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։
1)1×10=10
2)10-5=5
3)5×2=10
4)10+8=18
5)18:3=6
Պատ.՝ 6
10․ Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:
1)3×5=15լ
2)15×40=600լ
3)800-600=200լ