Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար

Անուն Ազգանուն-Ռուբեն Շահվերդյան
Դասարան-4-2 դասարան

Ջոկատ- 11-րդ ջոկատ
Ջոկատավարներ-  Երանուհի Խլղաթյան, Շուշան Ալեքսանյան
Ընտրությամբ գործունեություն- Մաթեմատիկա

Երկարօրյա ճամբար֊ չեմ օգտվում
Երթուղային ծառայություն- չեմ օգտվում

Ճամբարի ամփոփում

Իմ ձմեռային ճամբարը շատ լավ անցավ։ Ճամբարի ամենալավ կողմը այն էր, որ մենք մեր սովորական դասերը չէինք անում և տնային առաջադրանքներ գրեթե չունեինք, իսկ փոխարենը շատ հետաքրքիր նախագծեր էինք անում։

Իմ միակ դժվարությունը դա բարբառային հեքիաթներ կարդալն էր, բայց միևույն է ես շատ էի հավանում բարբառային ըթերցումները։ Իմ մեծ տատիկը նույնպես խոսում է բարբառով և ես որոշ չափով հասկանում եմ Լոռվա բարբարը, բայց ես միշտ իմացել եմ, թե միայն այդ բարբառը գոյություն ունի․ հիմա ես իմացա, որ տարբեր մարզեր իրենց բարբարներն ունեն։

Continue reading “Ճամբարի ամփոփում”

Ճամբարային օրագիր 29.01.2021 (Ջրվեժի անտառապարկ)

Ուրբաթ, 29-ը հուվարի

Մենք նստեցինք երթուղային և գնացինք Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ շատ սիրուն էր։ Մեր շուրջը անտառ էր և շատ ձյուն կար։ Մենք բարձրացանք բլուրի վրա, և սահնակներով սկսեցինք սահել դեպի ներքև։ Շատ զվարճալի էր, երբ սահելիս սահնակից դուրս էինք թռչում։ Հետո ձնագնդի խաղացիք և իրար մի լավ ձյունով խփեցինք։ Ես սովորեցի սահակ վարել և շատ ուրախ ժամաակ անցկացրեցի։

Այստեղ ընկեր Արմինեի նկարած տեսանյութն է։

Ճամբարային օրագիր 27.01.2021 (օրիգամիի դաս)

Չորեքշաթի, 27-ը հունվարի

Այսօր ինձ համար շատ կարևոր և պատասխանատու օր էր։ Ընկեր Արմինեն հանձնարարել էր, որ ես իմ դասընկերների համար օրիգամիյի դաս ացկացնեմ, քանի որ նախորդ օրը տեսել էր, թե ես թղթից ինչպիսի մարդուկներ եմ սարքում։ Ես նախապես որոշել էի, որ պետք է ցույց տամ, թե ոնց կարելի է թղթից ճապոնական հնագույն զենք պատրաստել, սեկիրա։ Իմ դասընկերերը շփոթվել էին և չէին կարողաում հետևել իմ գործողություններին, ու ես ստիպված էի աընդհատ ընդհատվել և իրենց մոտենալ և օգնել։ Ի վերջո միայն դասարամի կեսի մոտ ստացվեց պատրաստել այդ զենքը և ճիշն ասած ես մի քիչ հուսահատված էի, բայց ընկեր Արմիեն ասեց․ «Այ հիմա տեսնում ես, թի ինչ դժվար է ուսուցիչ լինելը» և ես հիմա իրոք հասկաում եմ, թե ինչ դժվար է ուսուցիչ լինելը և կաշխատեմ հետագայում դասերի ժամանանկ շատ ուշադիր լինել, որ իմ ուսուցիչերը իմ պատճարով չնեղվեն։ Ես նաև դպրոց էի տարել իմ պատրաստած օրիգամիի նմուշները և շատ զարմացա, որ երեխաները շատ հետաքրքրվեցին նրանցով, դա շատ հաճելի էր։

Այսօր մենք երեկվա պես տաք բրդուճներ ենք պատրաստել և միասին ուրախ կերել։

Continue reading “Ճամբարային օրագիր 27.01.2021 (օրիգամիի դաս)”

Ճամբարային օրագիր 26.01.2021

Երեքշաբթի, 26-ը հունվարի

Այսօր մենք շատ հետաքրքիր օր ենք անցկացրել, մենք այսօր տաք բրդուճներ ենք պատրաստել։ Մենք մեր դպրոցի խոհանոցում դնում էինք հացը միկրոալիքային վառարանի մեջ և տաքացնում այն։ Հացը շատ տաք էր և նույնիսկ հաճելի։ Դրանից հետո մեք պատրաստեցինք համով բրդուճներ երշիկով, հալած պանրով կամ վարունգով։ Ես պատրաստեցի բրդուճ հալած պանրով և վարունգով։ Մենք բոլորով միասին շատ համով կերանք։ Ես սիրում եմ ուտելիք պատրաստել, դրա համար ես շատ հավանեցի մեր խոհանոցային օրը։

Ճամբարային օրագիր 25.01.2021

Երկուշաթի, 25-ը հուվարի

Այսօր մենք դերերով հեքիաթ էինք ըթերցում, ըթերցեցիք «Վագրն ու կատուն» հեքիաթը։ Ես բաժին ըկավ առյուծի դերը, որը ես հաճույքով կատարեցի, թեև վերջում խեղճ առյուծին սպանեցին։ Հետո նկարեցիք հեքիաթի հերոսերին և տարբեր հանելուկներ լուծեցինք։ Այսօր մենք նաև տարբեր թերթերից բառեր էինք կտրատում և ծիծաղելի նախադասություններ ստանում։ Ինձ մոտ չստացվեց ծիծաղելի նախադասություն կազմել, բայց ես նկարներ կտրտեցի, սոսնձեցի իրար և ստացա ծիծաղելի նկար։

Ճամբարային օրագիր 22.01.2021 (սահադաշտում)

Ուրբաթ, 22-ը հունվարի

Այսօր մենք նստեցինք երթուղային և գնացինք սահադաշտ չմուշկ քշելու։ Այնտեղ շատ հավես եր։ Սկզբում ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, քանի որ ես շատ քիչ եմ չմուշկ վարել։ Սկզբում ես ընկնում էի, բայց իմ ընկերներն ինձ օգնում էին ոտքի կանգնել և հետո ես սովորեցի չմուշկներ քշել։ Ես գնացի բռնակից հեռու և սկսեցի հանգիստ քշել։ Ընկնելը այդքան էլ ցավոտ չէ և պետք չէ ընկնելուց վախենալ։ Ընդհանրապես պետք չէ վախենալ, որ ինչ֊որ բան չի ստացվի, միշտ պետք է ասել․ «ես կարո՛ղ եմ», իսկ եթե ասել․ «վա՜յ, վախենում եմ, օքնեցե՜ք, փրկե՜ք», այդ ժամանակ ոչինչ չի ստացվի։ Ես շատ ուրախ եմ, որ սովորեցի չմուշք վարել։

Ես սիրում եմ իմ դպրոցի հրաշալի ճամբարը։

Continue reading “Ճամբարային օրագիր 22.01.2021 (սահադաշտում)”

Школа, телепорт в мир Майнкрафта

Жил-был на свете мальчик по имени Федор. Однажды по дороге в школу, Федор увидел как где-то неподалку ударила сильная молния и ему показалось, что молния попала прямо в его школу. Федор побежал к школе и очень удивился, когда вместо школы увидел избушку на курьих ножках, а у входа висела табличка <<школа-телепорт>>. Оказалось, что эта странная избушка телепортировала учеников и учителей в мир Майнкрафта. Дети были очень рады, что наконец могли сами побывать в этом удивительном мире. Они по очереди говорили куда хотели попасть и выбирали скин, а потом заходили в портал. Скин – это человечек с квадратной головой и квадратными частями тела. Только превратившись в одного из скинов, можно попась в игру.

Федор хотел очутиться в городе жителей, но по ошибке указал неправильное место и прыгнул в портал. Оказалось, что он очутился в заброшенной деревне, где жили зомби-жители. Ивидев зомби-жителей он испугался, но потом сказал себе: <<Я не могу бросить эту деревню, чтобы его жители страдали. Я восстановлю деревню и вылечу всех зомби-жителий.>> . И он пошёл добывать ресурсы, но оказалось, что для того, чтобы добывать ресурсы нужно многое знать. Тогда он пошел в школу и попросил квадратных учителей многому его научить. Он понял, как важно хорошо учиться, так как судьба многих людей может зависеть от того, как ты учился в школе. Через несколько месяцев деревня была полностью восстановлена, а все жители были обычными жителями, а не зомби. Потом Федор начал защищать деревню от нашествий и дружил с жителями и даже торговался с ними. Он был очень доволен, что восстановил деревню, и что жители уже могут без него хорошо жить. Теперь ему надо было возвращаться в реальный мир и реальную школу, чтобы хорошо учиться, теперь он знал как это важно.

Continue reading “Школа, телепорт в мир Майнкрафта”

Ճամբարային օրագիր 21.01.2021 (այցելություն Ժողովրդական արվեստի թանգարան)

Չորեքշաբթի, 21֊ը հունվարի

Այսօրվա ճամբարային օրը մենք անցկացրեցինք Ժողովրդական արվեստի թանգարանում։ Մենք նստեցինք երթուղային և շարժվեցինք դեպի թանգարան: Ես հիանում էի ձյան սպիտակ շերտով, որը ծածկել էր մեր Երևանը: Արվեստի թանգարանը ինձ շատ դուր եկավ։ Այստեղ մենք տեսանք հին հայկական խաչքարեր, գորգեր, կարպետներ, փայտից և մետաղից պատրաստված տարբեր իրեր, կավից պատրաստված կճուճներ և արձանիկներ, միկրոքանդակներ։ Թանգարանում մենք տեսանք գորգ գործելու մեքենա։ Թանգարանից դուրս գալուց ես գնեցի հուշանվեր՝ փոքրիկ տիկնիկ հայկական տարազով։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր։

Ճամբարային օրագիր 20.01.2021 (ծիսական թփով տոլմա)

Երեքշաբթի, 20֊ը հունվարի

Այսօր մեր ջոկատը ծիսական թփով տոլմա է պատրաստել։ Մեր ջոկատի երեխաները կտրատեցին գազարը, կանաչին և սոխը և խառնեցին այն ձավարի հետ, ավելացրեցին տոմատի մածուկ և աղ։ Ճիշտն ասած տոլմայի բաղադրության պատրաստմանը ես չեմ մասնակցել, քանի որ բոլորը չէին կարող մասնակցել կտրատման աշխատանքներին։ Հետո իմ ընկերները միջուկը փաթաթեցին խաղողի թփի մեջ և եփեցին գազօջախի վրա։

Design a site like this with WordPress.com
Get started