Հայրենագիտության հաշվետություն 4-րդ դասարանի 1-ին կիսամյակի համար

Այստեղ ես հերթով կներկայացնեմ Հայրենագիտության առարկայից իմ ստացած գիտելիքների մասին։

Ես իմացա հայերի նախահայր Հայկի մասին, թե ինչպես է նա կռվել Բելի հետ և պաշտպանել մեր հայ ազգը։ Հայկը հաղթել է, որոհետև որ նա շատ֊շատ հզոր էր։ Իմացա նաև Բաբելոնյան աշտարակի և մարդկանց տարբեր լեզուներով խոսելու մասին։

Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Էրեբունի բերդաքաղաքի մասին, երբ մենք գնացինք ջամփորդության Էրեբունի թանգարան։ Ես իմացա որ Էրեբունին հին Ուրարտական թագավորության համար շատ կարևոր քաղաք է եղել և որ հայերը այդ ժամանակ ունեցել են շատ զարգացած մշակույթ։ Մենք մասնակցեցինք պեղումներին, որը շատ հետաքրքիր էր։

Կարդացի Եղևնու լեգենդը և իմացա, թե որտեղ է ծնվել Հիսուսը և ոնց է եղևնին դառձել տոնածար, իմացա նաև մեր հին հայկական տոնածառի՝ ծիրանի ծառի, մասին։ Ուսումնասիրեցի, թե ինչպես են տարբեր երկրներում դիմավորում Ամանորը։ Կարդացի հետաքրքիր նյութեր Ձմեր պապիկի և իմացա, թե ոնց է կոչվել նա հին Հայատանում, իմացա տարբեր երկրների ամանորյա տարօրինակ սովորույթների մասին։

Հայկական ավանդական շատ հետաքրքիր ավանդույթերի և ծեսերի մասին իմացա և պատմեցի մեր ընտանեկան ավանդույթի մասին։ Պատրաստեցի հայկական հարիսա։ Իմացա Մուսա լեռան հերոսամարտի և հարիայի նշանակության մասին։

Իմացա որ Հայաստանում կա 10 մարզ, և թե որտեղ են նրանք գտնվում, իմացա, թե որոնք են մեր հարևան պետությունները, սովորեցի Google map-ով ճանապարհ գծել։

Սովորեցի, թե ինչպես կարելի է կողմնորոշվել տարածքում, եթե հանկարծ մոլորվել ես։

Ես մայրիկիս հետ ուսումնարեցի իմ ազգանվան պատմութունը և տոհմածարը, ներկայացրեցի պատում, թե ծագումով որտեղից եմ, ներկայացրեցի պատում բարբառների մասին և տեսանյութ լոռվա բարբարով։

Մենք ճամփորդեցինք դեպի Ամբերդ բերդը և այցելեցիքն Քարի լիճը։ Դա շատ հետաքրքիր էր։

Հայրենագիտությունը իմ ամենասիրելի առարկան է, քանի որ ես շատ հետաքրքիր բաներ իմացա իմ Հայրենիքի և , մեր նախնիների և իմ ծագման մասին։

Այստեղ կարելի գտնել իմ ամբողջ կատարած աշխատանքը Հայրենագիտության առարկայից։

Տարբեր երկրների Ամանորի ամենատարօրինակ սովորույթները

Ամանորյա ավանդույթներ գոյություն ունեն տարբեր երկրներում, ընդ որում դրանցից մի քանիսը կարող են մի քիչ տարօրինակ թվալ:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր ազգերի ամենատարօրինակ ու արտասովոր ամանորյա ավանդույթներից մի քանիսը:

Continue reading “Տարբեր երկրների Ամանորի ամենատարօրինակ սովորույթները”

Մաթեմաթիկայի հաշվետվություն

  • Մասնակցել եմ հետևյալ նախագծերին
  • Մասնակցել եմ բոլոր մաթեմատիկական ամենամսյա ֆլեշմոբներին և ինքնաստուգումներին
  • Հրապարակումների քանակը՝ 37 հրապարակում
  • Մաթեմատիկա բաժնի հղումը կարող եք տեսնել այստեղ/
Continue reading “Մաթեմաթիկայի հաշվետվություն”

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:
Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

Continue reading “Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին”

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև (պատում)

Կար չկար մի փոքրիկ եղևնի։ Բոլոր մեծ ծառերը ծիծաղում էին նրա վրա, քանի որ նա շատ փոքրիկ էր և ուներ քիչ տերևներ։ Բայց տարիները անցնում էին և նա քիչ֊քիչ մեծացավ։ Մի օր Ձմեռ պապիկը անցնում էր անտառով և ստուգում էր իր թագավորությունը։ Նա տեսավ, որ եղևնին տխուր է։ Ձմեռ պապիկը գավազանով խփեց գետնին և ծածկեց եղևնուն խիտ ձյունով։ Եղևնին զարմացավ և զգաց, թե ինչպես են իր տերևները դառնում ասեղի նման փշոտ։ Եղևնին այնքան գեղեցիկ էր, որ մնացած բոլոր ծառերը հիացած նայում էին եղևնուն և մի քիչ նախանձում էին նրան։ Փշոտ ճյուղերը փայլում էին արևի շողերի տակ և զարդարում ամբողջ անտառը։ Թեև եղևնին գեղեցկացել էր, բայց նա մնացել էր նույն համեստն ու բարին։

Ամանորյա խնդիրներ 16.12.2020

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 
    • 30×4=120, 120-30=90,
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 
    • 1000+500+200=1700գ = 1կգ 700գ
Continue reading “Ամանորյա խնդիրներ 16.12.2020”

Բառային աշխատանք 15.12.2020

  1. Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

Ընկույզ, եղևնի, տուն, կաղնի, կոշիկ, կաթ, յուղ, յասաման, գյուղ, ղեկ, ղափամա, առավոտ, աշուն, սահման, ամպ, հրաման, դրամ, տնակ, տղա։

Continue reading “Բառային աշխատանք 15.12.2020”

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյան քնած ծաղիկները։

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Design a site like this with WordPress.com
Get started