Հայաստանն իմ հայրենիքն է

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Continue reading “Հայաստանն իմ հայրենիքն է”

Հայաստանի հարևան պետությունները

Հայաստանի հարևան պետություններն են՝

  • հյուսիսում՝ Վրաստան, մայրաքաղաքը Թբիլիսի,
  • արևելքում՝ Ադրբեջան, մայրաքաղաքը Բաքու,
  • հարավ–արևելքում՝ Արցախ, մայրաքաղաքը Ստեփանակերտ,
  • հարավում՝ Իրան, մայրաքաղաքը Թեհրան,
  • հարավ-արևմուտքում՝ Նախիջևան, որը պատկանում է Ադրբեջանին,
  • արևմուտքում՝ Թուրքիա, մայրաքաղաքը Անկարա

Փոխաբերություններ և դարձվածքներ

Կատարել առաջադրանքները։

Գործնական աշխատանք թեմայի շուրջ։

Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերաբար գործածված բառ։

Ծանր նստել է քարափը ձորում։ Ծանր նստել

Հոգնած օրը կամաց-կամաց իրիկուն է դառնում։ Հոգնած

Continue reading “Փոխաբերություններ և դարձվածքներ”

28.09-02.10

Lesson 1

Grammar (Possessive Adjectives)

I-my Ես-իմ We-our Մենք-մեր

You-your Դու-քո You-your Դուք-ձեր

he-his նա-նրա (տղայի) They-Their Նրանք-նրանց, դրանք-դրանց

she-her նա-նրա (աղջկա)

it-its (դա-դրա՝ անշունչ առարկայի, կենդանու)

Classwork and Homework

Continue reading “28.09-02.10”

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց–շատ տարիքավոր, ծերացած:

Ալեկոծել–ալիքավորել,փոթորկել, մրրկել, ալեբախել, նաև հուզվել, խռովել։

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրիր

Քամու համբույր – քամու նուրբ կպավ տերևին

Շշուկով դիպավ իր հարևանին – կամաց կպավ կողկի տերևին

Հուզված անտառ – փոթորկից ալեկոծված անտառ

Անտառի ոսկեզօծված գլուխ– անտառի ծառերի դեղնած գագաթները

Անտառի մեծ գրկի մեջ – անտառի խիտ ծառերի և ճյուղերի մեջ

Երկինք էր հասնում խշշոցը նրա – տերևների խշխշոցը այնքան ուժեղ էր, որ կարծես երկինք էր հասնում

Քամին ուրախ սուլում էր հեռվում – քամին այնքան ուժեղ էր փչում, որ սուլոցի ձայն էր գալիս։

Քամին ծիծաղում էր անտառի վրա – քամին շարունակում էր ուժեղ փչել

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամին փչեց և խշխշացրեց հին կաղնու տերևները։ Կաղնին քամուց կռանում էր ու նորից բարձրանում, իր ճյուղերը կպնում էին հարևան ծառերին և քամին ծառից ծառ անցնելով հասավ անտառի խորքը։ Անտառի ծառերի գագաթները քամուց շարժվում էին, այնքան բարձր խշշոց բարձրացավ, որ կարծես երկինք էր հասնում, բայց քամին չէր դադարում և ուրախ փչում էր, կարծես ծիծաղում էր անտառի վրա։

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանը անտառւոմ ծառերը սկսում են հագնել տարբեր գույների հագուստներ՝ դեղին, նարնջագույն, կարմիր, և շականակագույն։ Անտառի բնակիչները պատրաստվում են ձմռանը, ուտելիքի պաշար են հավաքում։ Եղանակը ցրտել է և ավելի հաճախ է քամի փչում և ալեկոծում ծառերը։ Քամին ծառերի տերևները պոկում է և շախ է տալիս անտառով մեկ։ Ամբողջ անտառում կարելի է տեսնել տերևներից գործված գեղեցիկ գորգեր։ Հաճախ նաև անձրև է գալիս և ամպրոպը վախեցնում է կենդանինենրին։

։

Հարցերի պարզաբանում

30.09.2020

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Սիրելի սովորողներ, հավաքեք տեղեկություններ Արաբական թվերի մասին։ Պարզեք, թե երբ և որտեղ են ձևավորվել թվանշանները։

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 46024
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։ 773749
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։ 6-2=4
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 2-ով։ 50-20=30
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 9-ով։ 912-512=400
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի  3-ով։ 7000-3000=4000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։ 26081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։ 663628
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։ 8-3=5
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։ 85-35=50
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։ 656-456=200
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։ 8000-2000=6000

Design a site like this with WordPress.com
Get started