Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի


Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Continue reading “Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի”

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Continue reading “Մեծ գյուտարարը”

«Իմ կարծիքը ընկերոջս՝ Մադոյան Մարինեի բլոգի մասին»

Ես ուսումնասիրեցի Մարինեի բլոգը:

Ինձ դուր եկավ, որ Մարինեն իր տեսանյութերը ինքնուրույն է պատրաստում։ Ինձ Մարինեի տեսանյութներից շատ դուր եկավ բնագիտական փորձը։ Նաև ինձ դուր եկավ այն տեսանյութը, որտեղ Մարինեն պատմում է իր կարդացած գրքերի մասին։ Ես կցանկանայի ավելի շատ տեսանյութեր և ընտանեկան նախագծեր տեսնել Մարինեի բլոգում։

Ինձ շատ դուր եկան Մարինեի հորինուկները։ Մարինե ջան, դու շատ լավ ես գրել քո թռչող ձվիկի մասին հորինուկը։ Ինձ դուր եկավ այն մասը, երբ թռչող ձվիկի մոտ ստացվեց թռչել։

Continue reading “«Իմ կարծիքը ընկերոջս՝ Մադոյան Մարինեի բլոգի մասին»”

Репка – кукольное представление

Репка

Посадил дед репку и говорит:
— Расти, расти, репка, сладкá! Расти, расти, репка, крепкá!
Выросла репка сладкá, крепкá, большая-пребольшая.
Пошел дед репку рвать: тянет-потянет, вытянуть не может.
Позвал дед бабку.Бабка за дедку,
Дедка за репку —

Continue reading “Репка – кукольное представление”

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ,  թիկն էր տվել ջրաղացպանը և  գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում: Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Continue reading “Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան”

Design a site like this with WordPress.com
Get started