Ես Ռուբենն եմ

Ես Ռուբենն եմ, ես շատ եմ սիրում կենդանիներին և բնությունը։ Ես շատ եմ ուզում ունենալ ընտանի կենդանիներ, բայց ծնողներս ինձ թույլ  չեն տալիս բնակարանում շուն կամ կատու պահել։ Դրա համար ես ամառները անցկացնում եմ գյուղում, որտեղ իմ հայրիկի տատիկն է ապրում։ Այնտեղ ես երկու կատու ունեմ՝ մեկը մեծ, մյուսը այնքան փոքր, որ տեղավորվում է ձեռքի մեջ։ Դրանք իմ և իմ ընկերոջ կատուներն են։ Մենք նրանց խնամում ենք՝ կերակրում ենք և ջուր ու կաթ տալիս։ Ես շատ եմ սպասում, որ ամռանը նորից գնամ գյուղ և տեսնեմ իմ կատուներին։

Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Continue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը”

Ես լավ տեղյակ եմ  հակակորոնավիրուսային միջոցառումներից

Հակակորոնավիրուսային միջոցառումները իմ փոքրիկ քաղաքում #մնատանը#

Հակակորոնավիրուսային միջոցառումները իմ փոքրիկ քաղաքում

Թռչող ձվիկը

Ռուբեն Շահվերդյան

Մի օր Զատիկի տոնին մի շատ գեղեցիկ ներկված ձվիկ որոշեց, որ ինքը չի ուզում, որ իրեն ուտեն։ Այն ժամանակ, երբ նա մտածում էր այդ մասին, չգիտես թե որտեղից ձվիկի մոտ  հայտնվեցին թևեր ու ձվիկը սկսեց թռչել տանով մեկ։ Մեկ էլ նա տեսավ, որ տան պատուհանը բաց է և արագ դուրս փախավ պատուհանից։  Նա թռչում էր ու նայում այս և այն կողմ, որ գտնի իր համար տեր, բայց այնպիսի մի տեր, որ իրեն չուտի։ Ձվիկը թռչում էր ու թռչում և վերջապես գտավ մի ամենալավ տիրոջը, որի անունը Միքայել էր։ Նրանք ընկերացան և ամբողջ օրը խաղացին միասին։ Ու արդեն արևը սկսեց մայր մտնել և տղան հարցրեց.

– Սիրելի՛ ձվիկ, կմնա՞ս ինձ հետ իմ ամբողջ կյանքի ընթացքում։

Ձվիկը շատ ուրախացավ, որ այսպիսի լավ ընկեր է գտել և հաճույքով ասեց․

– Այո, իհարկե։

Միքայելը շատ ուրախացավ և ուրախ գրկեց ձվիկին։ Եվ իրենք այդպես էլ միասին ապրեցին։ Ձվիկը Միաքայելին սովորեցրեց թռչել և նրանք Ժամանակ առ ժամանակ միասին թռչում էին և զվարճանում։ Երբ Միքայլը գնալով մեծացավ և հետո ծերացավ, ձվիկը նույնպես իր հետ ծերացավ։ Իրենք ամբողջ օրը միասին էին, միասին գրքեր էին կարդում և սուրճ խմում։

Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը:

Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան, որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը Մատնաչափիկին տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Խլուրդը ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարունը և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:

Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քեզ անծանոթ բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:

ստորգետնյա – Գետնի տակ

ծածուկ – Կողմնակի մարդկանցից թաքուն, գաղտնի: Ծածուկ սեր:

հոգ տանել – Մտածել, հոգատարություն ցուցաբերել, հոգալ մի բանի մասին:

ապաքինվել – Կազդուրվել, առողջանալ

  1. Քո կարծիքով ինչու՞ ծիծեռնակն օգնեց Մատնաչափիկին: Հարցին պատասխանի՛ր ամբողջությամբ:

Ծիծեռնակն օգնեց Մատնաչափիկին, որպեսզի Մատնաչափիկը չամուստանա չար խլուրդի հետ։

  1. «Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ» պարզ ընդարձակ նախադասությունը դարձրու՛ պարզ համառոտ:

Մատնաչփիկը բնակվում է։

  1. Paint ծրագրով նկարի՛ր հեքիաթը և նկարը կցի՛ր հեքիաթին:

 

В рамках проекта «Смышленый переводчик»

Домой (տուն) мама, папа (հայրիկը) и дети (երեխաները) возвращались по лесной (անտառային) дороге. Праздник продолжался, вокруг ликовала природа (բնությունը): пели птицы  (թռչունները), сверкала на солнце зеленая трава(կանաչ խոտը), на пригорках и лужайках улыбались (ժպտում են) желтенькие веселые цветы (ծաղիկները) мать-и-мачехи. В светлой березовой рощице и у Серебряного колодчика цвели подснежники (ձնծաղիկները), похожие на беленькие чистые (մաքուր) колокольчики.

– Христос воскресе! – сказала(ասաց) Таня, поцеловала Катеньку и подарила  (նվիրեց) ей розовое (վարդագույն) яичко с нарисованным на нем голубым (երկնագույն) подснежником.

Ակլատիզ պապին և Ուտիս տատին

Բարեկենդանի ժամանակ երբ Ակլատիզ պապի գալու ժամանակն էր, Ուտիս տատին եկավ և քշեց Ակլատիզ պապին և ասաց․

– Գնա՛ և չվերադարնա՛ս անպետք Ակլատիզ պապի, ինչու՞ ես պետք է յոթ շաբաթ սպասեմ, որ նորից դառնամ թագուհի, գնա՛ ու էլ չվերադառնա՛ս։

Երբ Ակլատիզ պապին հեռացավ, մարդիկ մոռացան, որ Մեծ Պահքի ժամանակն է և բոլորը շարունակեցին ուտել և խմել։ Շուտով շատ ուտելուց բոլոր մարդիկ հիվանդացան և Աստված պապին սկսեց անհնգստանալ։ Եվ ինչ–որ մի օր Ուտիս տատին աղաչեց Աստծուն և խնդրեց, որ Ակլատիզ պապին վերադառնա և մոմեր վառեց եկեղեցում։ Եվ այդպես էլ եղավ, Ակլատիզ պապին առավոտյան վերադարձան և ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ուտիս տատին ներողություն խնդրեց Ակլատիզ պապից և նա էլ ներեց Ոտիս տատին։

Design a site like this with WordPress.com
Get started