Արևը գնում էր այս ու այն կողմ և ձանձրույթից չգիտեր ինչ անել։ Նա լողում էր ամպերի մեջ և նայում ներքև։ Հանկարծ նա տեսավ մի տղայի, ով նույնպես ձանձրանում էր։ Նա առաջարկեց տղային խաղալ իր հետ։ Իրենք սկսեցին խաղալ տարբեր խաղեր, բայց իրենց ավելի շատ դուր եկավ բռնոցի խաղալը։ Խաղի ընթացքում արևը չէր էլ նկատել, որ երբ ինքը այս ու այն կողմ է վազում, երկրի վրա մի տեղում շոգ էր լինում, իսկ մյուս տեղում՝ սառը։ Մարդիկ կամ սառչում էին, կամ շոգում և բոլորը զարմանում էին, թե այս ինչ չարաճճի արև է այսօր։ Դրա համար էլ հեիքաթը կոչվեց չարաճճի արև։
Ես տիրապետում եմ կորոնավիրուսից պաշտպանվելու կանոններին

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացաույցերով:
Հարցեր և առաջադրանքներ
- Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:
գանգատ-
տրտնջալ-
աստղադիտակ-
աստղացույց-
մանրադիտակ- - Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին
- Ի՞նչ գիտես Կոպերնիկոսի, Գալիլեյի և Լևենգուկի մասին: Համացանցում փնտրի՛ր և կարդա՛ նրանց մասին: Ի՞նչ հայտնագործություններ են արել նրանք:
Playing a game
Let’s play a game, I am showing and you are guessing.
What are you doing?
I am fishing.
What are you doing?
I am throwing a bone for a dog.
What are you doing?
I am riding a horse.
What are you doing?
I am flying a kite.
What a nice game!
Ղազարոս Աղայան, Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Кит и Кот
Вопросы:
1.О ком рассказывает сказка?
О коте, который живёт, как кит, и ките, который живёт, как кот. – Да
Об огромных котах и домашних китах.- Нет
2.Когда люди поняли, что в сказке нет порядка?
Когда увидели, что вместо кита в океане живёт кот.- Да
Когда увидели, что вместо кота у них дома живёт кит.- Нет
3.В чём ошибка?
Кто-то неправильно написал названия животных.- Да
Кто-то неправильно описал жизнь животных.- Нет
4. Опечатка –
ошибка в тексте, который напечатали (в книге или на компьютере).- Да
ошибка в тексте, который написали от руки.- Нет
ошибка в тексте, который напечатали или написали от руки.-Нет
5. Найдите синонимы. Одно слово лишнее.
зорко начистоту (внимательно, с удовольствием, чисто,честно)
Здесь нет синонимов. 😐
Կենդանիների վեճը. Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր. «Մեր տերն ամենից շատ ինձ է սիրում»:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը,- և գիտե՞ք ինչու: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում: Հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:
— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտե՞ք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչն է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թո՛ղ տուր դրանց, Բողա՛ր, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Անծանոթ բառեր՝
երեխանց համար- երեխաների համար
լավությունն ուրանալ- ուրիշի արած լավությունը մոռանալ
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունները օնլայն բառարանի միջոցով:
պնդել – հաստատել իր ասածը
արոր – հողը հերկելու համար
տափան – երկրագործական գործիք, որով հարթում-հավասարեցնում են վարած ու ցանած արտի երեսը
հագնելիք – հագնելու պարագաներ
ժրաջան – ջանասեր, աշխատասեր
եղ – յուղ
խպշտել – ագահաբար ուտել, խժռել
երախտագետ – երախտիքը ճանաչող, իրեն արված լավությունը գնահատող
թող տալ – թույլ տալ
- Քո կարծիքով հեքիաթում եղած կենդանիներից որի՞ կատարած աշխատանքն է ավելի անհրաժեշտ մարդուն: Ինչու՞:
Իմ կարծիքով բոլոր կենտանիներն էլ անրաժեժտ են մարդուն։ Օրինակ շունը հա՛մ մարդու ընկերն է, հա՛մ էլ տունն է պաշպանում, կովը կաթ է տալիս, իսկ եզը օգնում է մարդուն հողը վարեր ու մարդկանց համար ծանր բեռներ տեղափոխել։
- Ի՞նչ ընտանի կենդանի ունես: Paint ծրագրվ նկարի’ր նրան, տեղադրի’ր քո բլոգում ու պատմի՛ր նրա մասին:
Ես ըտանի կենդանի չունեմ, բայց շատ եմ սիրում կատուներին և շներին։ Բայց գյուղում, իմ մեծ տատիկի տանը ես ունեմ երկու կատու՝ մեկը մեծ ,մյուսը շատ փոքր։ Երբ գյուղում եմ լինում, ես նրանց կերակրում եմ և խնամում։

А.С. Пушкин «Сказка о царе Салтане»
Посмотрите мультик и ответьте на вопросы:
- Допишите предложения
Одна из трех сестриц стала царицей.
Одна из трех сестриц стала ткачихой.
Одна из трех сестриц стала поворихой
2. Куда поместили царицу и сына? что с ними сделали?
Царицу с сыном посадили в бочку и отправили в море.
3. Кого встретил царевич и с кем познакомился и спас?
Царевич встретил лебедя и спас его.
4. В кого превратила лебедь царевича?
В комара, в муху и в шмеля.
5. Кем были братья лебедя?
Богатырями.
6. Кем была лебедь на самом деле?
Прекрасной царевной.
Մաթեմատիկա 20.03
- Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:

450-300=150 մանդարին
250-150=100 տանձ
300-100=200 խնձոր
- Լուծի՛ր խնդիրները:
Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Որքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։
Լուծում՝
300×2=600
1600-600=1000
1000:5=200
Պատ․՝200
Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Որքա՞ն արժե մեկ կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։
Լուծում՝
1.2×200=400
2.800-400=400
3.400:5=80
կրկնել եմ
Մաթեմատիկա 18.03
- 3Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը։
4500 ։ 50 < 4500 ։ 5
6300 ։ 9 > 63000 ։ 900
3200 ։ 80 < 3200 ։ 8
72000 ։ 9000 < 72000 ։ 900
210000 ։ 3000 < 210000 ։ 300
2. Լուծի՛ր խնդիրները։
Ա․9 փուչիկի համար Աննան վճարեց 720 դրամ, որից հետո մեկ փուչիկի գինը 20 դրամով էժանացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ փուչիկը։
Լուծում՝
1)720:9=80
2)80-20=60
Պատ՝.60
Բ․9 պաղպաղակի համար Վիլյամը վճարեց 810 դրամ, որից հետո մեկ պաղպաղակի արժեքը 10 դրամով թանկացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ պաղպաղակը։
Լուծում՝
1)810:9=90
2)90+10=100
Պատ․`100
3. Կրկնի՛ր բազմապատկման աղյուսակը այս խաղի միջոցով:
կրկնել եմ։


