My family

My name is Ruben. I have a mother, a father, a grandfather, a grandmother and four cousins.  My father’s name is Sargis, my mother’s name is Gayane. They are office workers. My grandmother is a housewife, my grandfather is retired and now he is a beekeeper. My cousins’ names are Artyom, Erika, Leo and Vivien. Artyom and Erika are pupils, Leo is attending a kindergarten and  Vivien is a baby, she is one year old. I love my family💕.

Պիցցա

Նիկոյի երազանքը. մի բառ ես, մի բառ դու

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն  ապրում է սարերում:Նա ունի մեծ  ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր  Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:

Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն  մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:

Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին:

էլֆերի կախարդական դպրոցը

Այսօր գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն՝ դիտելու «Էլֆերի կախարդական դպրոցը» ներկայացումը: Ես շատ հավանեցի այս ներկայացումը ,նույնիսկ դերասաներին։ Ներկայացումը չորս  էլֆերի մասին էր, ովքեր մրցում էին լավագույն էլֆի կոչման համար և հենց մենք՝ հանդիսատեսներս, պետք է որոշեինք, թե ով է լավագույնը և ով պետք է դառնա Ձմեռ պապիկի օգնականը։ Էլֆերը չորսն էին՝ երկու աղջիկ և երկու տղա, տղաներից մեկը  խելացի էր, իսկ մյուսը՝ շատ անկարգ, աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին։ Ուսուցիչները օգնում էին էլֆերին պատրաստվել։ Մենք oգնեցինք էլֆերին հաղթել  և նրանք բոլորը դարձան Ջմեռ պապիկի oգնականներ , իսկ անկարգ էլֆը խոստացավ այսուհետ անկարգություններ չանել և լավ սովորել: Շատ զվարճալի ներկայացում էր և մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք 😀 ։ 

Հեքիաթ

առաջադրանք՝ Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Շարունակի՛ր հեքիաթը։

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Պառավը մինչև երեկո փնտրեց իր հետադարձի ճանապարհը, սակայն այդպես էլ չգտավ։ Փորձեց սուլել իր շվիով, որ այծերը իրեն գտնեն, բայց ավա՜ղ այծերը խուլ էին։ Պառավը նստեց գետնին և սկսեց լաց լինել, հետո նա հիշեց, որ իր այծերի վրա ժամանակին GPS էր տեղադրել, որպեսզի նրանք չկորչեն։ Աշխուժացավ պառավը, հանեց իր կծած խնձորի նշանով հեռախոսը և արագ գտավ իր այծերի կոորդինատները։ Որքան էր պառավի ուրախությունը, երբ պարզվեց, որ ճանապարհը իրեն տարավ դեպի տուն, քանի որ այծերը արդեն վաղուց վերադարձել էին տուն։

Հեքիաթի  խորհուրդը՝ պետք է երբեք ժամանակից հետ չընկնել ։)

Design a site like this with WordPress.com
Get started