Ես բնակվում եմ Մալաթիա֊Սեբաստիա համայնքի Հարավ֊Արևտյան Ա֊1 թաղամասում։ Այս թաղամասը հիմնադրվել է շատ վաղուց, այստեղ են ապրել դեր իմ տատիկի ծնողները։ Այստեղ ամենուրեք բազմաբնակարանային շենքեր են, առանձնատներ գրեթե չկան: Մեր թաղամասում են ապրում շատ երիտասարդ ընտանիքներ, կարծում եմ Երևանում ամենաշատ երեխաները այստեղ են ապրում։ Մեծահասակներ նույնպես կան, բայց ավելի շատ են երեխաները։
Շենքը որտեղ ես ապրում եմ, շրջապատված է երեք այգիներով և հուշարձաններով։ Մի կողմում գտնվում է Սուրբ Երրորդության Եկեղեցին և հարակից այգին, մյուս կողմում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանը և հարակից այգին, իսկ երրորդ կողմում՝ Կինո Հայաստանի նորաոճ այգին, որտեղ գտնվում է Վահան Տերյանի արձանը։ Կինո Հայաստանի այգին հիմնադրվել է 2015թ֊ին։ Դա շատ մաքուր և խնամված այգի է, շատ նստարաններ և աղբամաններ կան։ Այնտեղ չի կարելի հեծանիվ վարել և շներ ման տալ, քանի որ շատ երեխաներ կան։ Այստեղ նույնպես կան մանկական սրճարաններ, սղարաններ և երեխաների համար շատ ժամանցի վայրեր։ Այստեղ նաև կա մեծ կինոթատրոն, որտեղ ես հաճախ մեծ եկրանից մուլտֆիլմեր եմ դիտում։ Ես շատ եմ սիրում Կինո Հայաստանը և հարակից այգին, որտեղ անցել է իմ մանկությունը։ Բայց ես նաև շատ ժամանակ եմ անցկացնում եկեղեցու այգում, որը թեև այնքան էլ խնամված չէ, բայց այստեղ կարելի է հեծանիվ վարել, շներին հանել զբոսանքի և նույնպես լավ ժամանակ անցկացնել։
