Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Հետաքրքիր է…Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:Շատ  կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:

Մեր ընտանեկան ավանդույթը․ Ճրագալույց

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրերը կոչվում են Ճրագալույց: «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, ինչը նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել: Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին:

Հայկական ազգային ավանդական խոհանոց․ պատրաստում ենք չամչով փլավ

Հիսուս Քրիստոսի հարության օրը` սուրբ Զատիկի տոնը նշում են բոլոր քրիստոնյաները։ Զատիկը Հիսուսի հարության տոնն է, նա զատվել է մեռածներից, այդ պատճառով տոնը կոչվում է Զատիկ: Զատիկի նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին մատուցում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են։  Այստեղ մեր ընտանեկան արխիվից ես կներկայացնեմ, թե ինչպես ենք մենք ընտանիքումContinue reading “Հայկական ազգային ավանդական խոհանոց․ պատրաստում ենք չամչով փլավ”

Ավանդույթներ և սովորույթներ

Ավանդույթ —  Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բանContinue reading “Ավանդույթներ և սովորույթներ”

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում: 

Design a site like this with WordPress.com
Get started